Քաղաքական

24.11.2022 13:15

Մի գրչի հարվածով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում ոչնչացնել հսկայական արխիվներ․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Մի գրչի հարվածով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում ոչնչացնել հսկայական արխիվներ․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Աժ արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերի նախագծի քննարկման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանւոկյանը, ամբիոնից դիմելով տարբեր հասարակական գործիչներին ու ակտիվիստներին, ասաց․

«Դիմում եմ տարբեր հասարակական գործիչներին ու ակտիվիստներին, որոնք տարիներ շարունակ խոսել են ԱԱԾ գաղտնի ցանցերի հետ համագործակցած անձանց բացահայտման անհրաժեշտության մասին։ ԱԱԾ-ի կողմից ներկայացված փոփոխությունների փաթեթում կան կարևոր դրույթներ անվտանգության հետ կապած, բայց ինչո՞ւ հատկապես շեշտը օրենքի մի փոքրիկ բառի փոփոխության վրա, որով՝ ԱԱԾ-ի հետ համագործակցած, ԱԱԾ-ի արխիվում եղած գաղտնի փաստաթղթերը մինչև հիմա օրենքով ԱԱԾ-ին թույլ էր տրվում միայն գաղտնազերծել, առաջարկվող փոփոխությամբ առաջարկվոմ է ոչ թե գաղտնազերծել և դրանից հետո ոչնչացնել այլ հստակ գրված է «գաղտնազերծվում կամ ոչնչացվում է օրենքով»,-ասաց Գեղամ Մանւոկյանը՝ ընդգծելով․ «Մի գրչի հարվածով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում ոչնչացնել հսկայական արխիվներ, ո՞ւր եք քաղհասարակություն, ձայն չեմ լսում»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։