Լրահոս

20.09.2011 12:25


Ռազմիկ Զոհրաբյանը կատակել էր

Ռազմիկ Զոհրաբյանը կատակել էր

–Իսկապես խորհրդարանում պետք չեն այնպիսի մարդիկ, ովքեր ակտիվ օրինաստեղծ գործունեությամբ չեն զբաղվելու և այդ ցանկությունն էլ չունեն, այլ զուտ ցուցակում գրվեն գնան։ Դա փաստ է՝ լինի իշխանության, թե ընդդիմության կողմից։ Նրանք պետք չեն մեր հասարակությանը, մեր ժողովրդին,–այսօր կայացած ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ թերթերից մեկին տված հարցազրույցում նա ասել էր, թե գալիք խորհրդարանում տեղ չունեն օրենսդրական գործունեությամբ չզբաղվող պատգամավորները, և ՀՀԿ–ին պետք չեն մումիաներ։

–Իսկ ինչ վերաբերում է մումիաներին, ապա հարցազրույցի ժամանակ ես հումորով եմ դա ասել։ Հումորով բառը հանվել է, և ստացվել է, որ ես լուրջ եմ ասել։ Իրականում դա հումոր է,–պարզաբանել է ՀՀԿ փոխնախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը