ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը. Պեսկով
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման թեման շոշափվել է ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի մասնակցել կարգավորմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս թեման շոշափվել է, միանգամայն անկեղծ, շատ ուղիղ, կառուցողական, դեռ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, կան որոշակի նրբերանգներ, բայց այս թեման օրակարգում է»,-լրագրողներին ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է բոլոր հնարավոր ջանքերը, որոնք կհանգեցնեն խաղաղ կարգավորման։
«Բայց Ռուսաստանն ինքը շարունակում է շատ կարևոր դեր խաղալ: Ռուսաստանի բոլոր առաջարկները ֆիքսվել են Երևանի և Բաքվի կողմից: Եվ մենք կշարունակենք մեր ծառայությունները մատուցել այնքանով, որքանով երկրները կարիքը կունենան այդ ծառայությունների»,-ասել է Պեսկովը։
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ ծառայությունները պահանջված են։
Պեսկովը հիշեցրել է, որ սահմանին իրավիճակի սրումից հետո լիազորված անձանց պատվիրակություն է ուղարկվել զեկույց կազմելու համար։
«Դա երեկ նույնպես քննարկվել է արտգործնախարարների կողմից, այսօր էլ է քննարկվել, այս թեմայով զրույցը կշարունակվի»,-ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am