Քաղաքական

23.11.2022 21:03

ՀԱՊԿ ՀԱԽ-ին չի հաջողվել համաձայնեցնել Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագիծը (տեսանյութ)

ՀԱՊԿ ՀԱԽ-ին չի հաջողվել համաձայնեցնել Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագիծը (տեսանյութ)

ՀԱՊԿ ՀԱԽ-ին չի հաջողվել համաձայնեցնել հռչակագիրը։ Այս մասին ամփոփիչ ճեպազրույցում հայտարարել է պաշտոնից հեռացող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նրա խոսքով՝ 2 փաստաթուղթ չի ընդունվել։ Սա Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագիծ է եւ հռչակագիր։

«Փաստաթուղթը (օգնություն ցուցաբերելու մասին - խմբ.) գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանում, համաձայնեցվել է ներկա ծանր իրավիճակում միջոցառումների համալիր՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ։ Փաստաթուղթը ճանաչվել է ընդհանուր առմամբ պատրաստ, սակայն պետք է վերջնական տեսքի բերվի: Հանձնարարվել է լրամշակել եւ ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին։ Նույնը վերաբերում է հռչակագրին։ Պատրաստվածության բարձր աստիճան, սակայն անհրաժեշտ կլինի մի շարք ճշգրտումներ կատարել փաստաթղթում»,-հայտնել է Զասը։

Նրա խոսքով՝ սա նորմալ գործընթաց է, չկա ոչ մի միջազգային կազմակերպություն, որտեղ բոլորը նույն կերպ մտածեն։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ՀԱԽ-ը համաձայնեցրել եւ հաստատել է 15 փաստաթուղթ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։