Քաղաքական

23.11.2022 14:10

ՀԱՊԿ-ն առաջիկայում մարտավարական և հատուկ զորավարժություններ կանցկացնի. գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ն առաջիկայում մարտավարական և հատուկ զորավարժություններ կանցկացնի. գլխավոր քարտուղար

Առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում մարտավարական և մարտավարական-հատուկ զորավարժություններ կանցկացվեն։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այդ մասին հայտարարեց Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում։
Նրա խոսքով` ներկայիս պայմաններում ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդումը հրատապ անհրաժեշտություն է։

«Առաջիկայում նախատեսվում է մի շարք մարտավարական և մարտավարական-հատուկ զորավարժությունների անցկացում։ Դրանց մտահղացման մեջ կներառվեն ահաբեկչությանը հակազդելու և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներին արձագանքելու տարրեր։ ՀԱՊԿ-ի զինանոցում ստեղծվել և կատարելագործվում են ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, անօրինական միգրացիային և թմրանյութերի շրջանառությանը հակազդելու արդյունավետ մեխանիզմներ»,-նշեց Զասը։

Նրա խոսքով` շարունակվում է ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններում ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի ներդրման գործընթացը։

ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման առիթ է դարձել այս տարվա հունվարին Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու առաջին գործնական փորձը։

Նշենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա նաև ՀԱՊԿ գագաթնաժողովը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։