Նախ մի քանի անգամ օդ են կրակում, հետո սկսում կրակահերթ արձակել․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Թշնամու պարբերական հոգեբանական ճնշումների ներքո, անիրական թվացող պայմաններում սարուշենցիները շարունակում են ապրել մասնատված, պատերազմի անթիվ զրկանքները կրած հարազատ գյուղում: Ավելին, եղած սուղ պայմաններում կարողանում են արարել, փխրուն խաղաղության պայմաններում էլ՝ երեխաներ մեծացնել: Փշալարից այս կողմ տարածքը հսկում են Արցախի ՊԲ զինվորները, հակառակորդի դիրքերը հստակ նկատվում են գյուղը շրջապատող արոտավայրերի ու դաշտերի տարածքում, որոնք գրեթե ամբողջությամբ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են:Գյուղը թշնամու դիրքերից օդայինով մոտ մեկ կիլոմետր է, ցամաքայինով՝ մոտ երկու:
Սարուշենի համայնքապետ Կարեն Գասպարյանը վստահեցնում է, որ գյուղացիներին թշնամու կրակոցները, որոնք հիմնականում հոգեբանորեն ճնշելու, հայաթափելու միտում ունեն, չեն վախեցնում: Պարզապես մարդիկ փաստի առաջ են կանգնում՝ զրկվում են ամենօրյա ապրուստի միջոցից, գյուղացիները հիմնականում հողագործությամբ են իրենց օրվա հացն ու ձմռան պաշարը կուտակում.
-Մինչեւ արոտավայրերի վրա թիրախային կրակոցներ արձակելը, թշնամին նախ մի քանի անգամ օդ է կրակում, հետո սկսում կրակահերթ արձակել: Թիրախավորում են հիմնականում Ամարասի տեղամասը, որտեղ տրակտորների աշխատելու ժամանակ կրակ են բացել: Վերջին անգամ կրակ բացելուց հետո հստակ պահանջել են, որ էդ տարածքները չմտնենք, ոչ մի հողագործական աշխատանք չանենք: Ադրբեջանցիների պահանջը մեզ փոխանցել են ռուս խաղաղապահները: Հարյուրից ավել հեկտարներ վառելահողեր ունենք, որոնց փաստորեն մոտենալ էլ չենք կարող: Մենք աշնանացան էինք անում՝ գարի, ցորեն էինք ցանում, հիմա ես չգիտեմ՝ ինչ է լինելու մեր վաղվա օրը...
Վերջին իրադարձություններն էլ գյուղացիների մոտ խուճապ չեն առաջացրել, պարզապես հարցն այն է, որ եթե գյուղացին հողագործությամբ, անասնապահությամբ չզբաղվի, էլ գյուղում մնալու է, որ ի՞նչ անի, էս է մեզ տանջող հարցը: Գյուղից պատերազմից հետո որեւէ մեկը չի հեռացել: Ունեցել ենք 350 հոգի, էսօր էլ այդքան են: Բոլորն էլ ուզում են ապրեն իրենց հողում, իրենց հողերը մշակեն: Բայց գնալով մեր շուրջ օղակը սեղմվում է, մեր վաղվա օրն է արդեն անորոշ, սա է ամենավատը, թե չէ կրակոց, էս, էն, դրան արդեն սովորել ենք, դրանով մեզ չեն հանի մեր գյուղից»:
Նախ մի քանի անգամ օդ են կրակում, հետո սկսում կրակահերթ արձակել․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Թշնամու պարբերական հոգեբանական ճնշումների ներքո, անիրական թվացող պայմաններում սարուշենցիները շարունակում են ապրել մասնատված, պատերազմի անթիվ զրկանքները կրած հարազատ գյուղում: Ավելին, եղած սուղ պայմաններում կարողանում են արարել, փխրուն խաղաղության պայմաններում էլ՝ երեխաներ մեծացնել: Փշալարից այս կողմ տարածքը հսկում են Արցախի ՊԲ զինվորները, հակառակորդի դիրքերը հստակ նկատվում են գյուղը շրջապատող արոտավայրերի ու դաշտերի տարածքում, որոնք գրեթե ամբողջությամբ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են: Գյուղը թշնամու դիրքերից օդայինով մոտ մեկ կիլոմետր է, ցամաքայինով՝ մոտ երկու: