Քաղաքական

23.11.2022 09:11


Երևանում այսօր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստն է

Երևանում այսօր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստն է

Այսօր Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Միջոցառմանը մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները:

Հայաստանը 2022 թվականի հունվարի 3-ին ստանձնել Է ՀԱՊԿ նախագահությունը։ Նոյեմբերի 23-ին այն կանցնի Բելառուսին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը