Լրահոս

20.09.2011 10:23


Եմենում Սալեհի կողմնակիցների և ընդդիմության միջև զինադադարի համաձայնագիր է կնքվել

Եմենում Սալեհի կողմնակիցների և ընդդիմության միջև զինադադարի համաձայնագիր է կնքվել

«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի բանակի դասալիք զինվորները զինադադար կնքելու վերաբերյալ համաձայնության են եկել կառավարական զորքերի հետ։

«Արդեն զինադադարի կնքման մասին համաձայնություն է եղել նախագահի ուժերի և գեներալ Ալի Մոսհենի միջև»,–հայտարարել է աղբյուրը։

Երկրի ղեկավարող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը գործակալությանն ասել է, որ ինքը չի իմացել կատարվող գործարքի մասին, սակայն ակնկալում էր, որ նման համաձայնագիր կկնքվի ավելի ուշ։

Եմենում վերջին օրերին բողոքի ցույցերի նոր ալիք է բռնկվել։ Սալեհի զորքերի և ցուցարարների միջև բախումների հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 50 մարդ։ Երկու օրերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 1000 ցուցարար։

Այս խորագրի վերջին նյութերը