Լրահոս

20.09.2011 10:19


Գողացել են «Տիտանիկից» դուրս բերված վզնոցը

Գողացել են «Տիտանիկից» դուրս բերված վզնոցը

Խորտակված «Տիտանիկ» շոգենավից դուս բերված ոսկեջրած վզնոցը գողացել են Կոպենհագենում։ Հանցագործությունը տեղի է ունեցել տեղի այգում լեգենդար նավին նվիրված ցուցահանդեսի ժամանակ։ Գողերը պարզապես վեր են բարձրացրել ցուցափեղկը, որտեղ գտնվում էր վզնոցը, և տարել իրենց հետ։ Քանի որ ապակին չեն կոտրել, չի միացել նաև անվտանգության ազդանշանը։

«Մենք շատ անհարմար ենք զգում»,–խոստովանել է այգու տնօրենը։

Գողերի մասին որևէ տեղեկություն հայտնողին արդեն 1000 եվրո պարգև են խոստացել։ Կոնկրետ վզնոցն ապահովագրված է եղել 14 հազար եվրոյով։ Թեև մասնագետները կարծում են, որ այն վաճառելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ զարդը շատ հայտնի է։

Վզնոցը պատկանել է «Տիտանիկի» առաջին կարգի ուղևորուհիներից մեկին՝ ԱՄՆ քաղաքացի Էլեոնորա Ուայլդերներին։ Պատմաբանների տվյալներով՝ 1912–ին սառցաբեկորին բախվելուց հետո նավի խորտակվելուց այդ ուղևորուհին փրկվել է, բայց կորցրել է իր զարդը։

«Տիտանիկի» 2 224 ուղևորներից փրկվել է ընդամենը 711–ը։ Ավելի ուշ որոշ փաստաթղթեր և իրեր դուրս են բերվել ջրի հատակից։

Այս խորագրի վերջին նյութերը