Լրահոս

20.09.2011 09:51


ԳԴՀ կանցլերը դեմ է հանդես եկել Թուրքիայի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալուն

ԳԴՀ կանցլերը դեմ է հանդես եկել Թուրքիայի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալուն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել Թուրքիայի Եվրամիության լիիրավ անդամ դառնալուն։ Այս մասին, ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը, Գերմանիայի կառավարության ղեկավարն հայտարարել է՝ ելույթ ունենալով Քրիստոնեա–դեմոկրատական միություն կուսակցության տարածաշրջանային համաժողովի ընթացքում։

–Մենք դեմ ենք Թուրքիայի լիիրավ անդամությանը,–ընդգծել է Մերկելը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ այսօր կայանալիք հանդիպումից առաջ։ «Սակայն որպես կարևոր գործընկեր մենք չենք ցանկանում կորցնել Թուրքիային»,–ավելացրել է նա։ Նրա խոսքերով՝ ԵՄ–ը պետք է միջոցներ գտնի, որպեսզի Անկարայի հետ քաղաքական համագործակցությունն ավելի խորացնի։

Այս խորագրի վերջին նյութերը