Մեկնաբանություն

19.11.2022 14:15


Նիկոլ Փաշինյանի ընթացիկ կարգախոսը․ «А теперь я Наташа!»

Նիկոլ Փաշինյանի ընթացիկ կարգախոսը․ «А теперь я Наташа!»

Ազգային ժողովում ինքնահարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե որոշ ժամանակ առաջ իրեն քննադատում էին Արցախի հարցում, ապա հիմա ճիշտ չէ դա անելը, քանզի ինքն արդեն հստակ ասում է, որ կողմ է Արցախի հարցի լուծման անորոշ ժամանակով հետաձգմանը և կողմ է ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգմանը։ Ասում է նաև, որ ինքը Մոսկովյան պլանին կողմ է եղել անհիշելի ժամանակներից։

Մի կողմ թողնենք, որ Նիկոլին քննադատողները դա անում էին ոչ թե նրա համար, որ ինքը չի ասում, որ կողմ է Մոսկովյան պլանին, այլ որ Արցախը համարում է ադրբեջանական ու Ալիևից ավելի ագրեսիվ քարոզում է Ադրբեջանի օգտին։ Բայց կրկնեմ՝ դա դեռ մի կողմ թողնենք։ Նիկոլն ասում է, որ ինքն արդեն «պուպուշ» է և խելքի է եկել։

Այլ կերպ ասած՝ Նիկոլի նոր կարգախոսն է «А теперь я Наташа!»–ն։

«Наташа»–ն նաև «կռուտիտներ» է անում ու իր քիրվայությունը գցում ռուսների գրպանը, թե բա՝ ես կարգավիճակի հարցը դրեցի երկրորդ պլան հենց Մոսկովյան պլանի շրջանակներում։ Նիկոլն, ինչպես միշտ, ստում է։

Նա Արցախի կարգավիճակի հարցը մղել է երկրորդ պլան՝ այն բխեցնելով անվտանգության ու իրավունքների հարցերից և դա արել է Վաշինգտոնյա՛ն պլանի շրջանակներում։ Հենց այդ պլանին է նա «այո» ասել թուրք–ադրբեջանական զույգի հետ բանակցելիս։ Նրա «այո»–ն հաստատվել է Պրահայում՝ Միշելի ու Մակրոնի ներկայությամբ ու Ալիևի պնդմամբ։ Հենց այդ «այո»–ի շրջանակներում էր, որ Նիկոլը սեպտեմբեր 13–14–ի ադրբեջանական հարձակումների օրերին հայտարարեց, որ ինքը պատրաստվում է մի թուղթ ստորագրել, որի համար իրեն դավաճան կհամարեն ու կարող են իշխանությունից հեռացնել, բայց ինքը միևնույն է գնալու է այդ ճանապարհով։

Եթե Նիկոլը Մոսկովյան փաստաթուղթը նկատի ունենալով է ասել, որ դա դավաճանական փաստաթուղթ է, ապա թող ասի այդ մասին։

Իրականությունն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինի ակտիվ միջամտությամբ «ջրվեց» Վաշինգտոնյան փաստաթուղթը։ Դրա համար էլ Ալիևը ԵՄ–ի ններկայացուցչի հետ հանդիպմանը բողոքում էր Պուտինից։

Ալիևը նեղված է, որ ինքն ու Փաշինյանը համաձայնության էին եկել, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, իսկ ահա Պուտինը չի թողնում, որ Նիկոլը գնա մինչև վերջ ու ստորագրի Վաշինգտոնյան պլանը։

Հիմա Նիկոլը «ռազմահայրենասեր» է դարձել, քանզի ուրիշ տարբերակ այս պահին չունի։ Հենց ունեցավ՝ կգնա իրեն հոգեհարազատ թուրքական ճանապարհով։ Այս փուլում ինքը «Наташа» է։ Ենթադրվում է, որ նատաշայության շրջանակներում հիմա եկել է Պուտինին քծնելու ժամանակը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը