Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին խոսում էր թալանից։ Ինքն ու իր շրջապատը մեծահարուստ են դարձել 2018–ի իշխանափոխությունից հետո, բայց ինքը խոսում է թալանից։
Նիկոլը թալանի մասին խոսելիս գրգռվում է, ձայնը դառնում է ծղրտան, ընկնում է էքստազի մեջ։
Նիկոլը թալանի մասին խոսելիս գրգռվում է, քանզի գիտի, որ իրեն հավատացող պողոսներն են գրգռվում «թալան» բառից։ Բացի այդ՝ Նիկոլը գրգռվում է ու ձայնը գցում գլուխը, քանզի գողը միշտ ամենաբարձրն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»։
Նիկոլը երեկ հաստատեց, որ իրենք թալանում են, բայց դա արեց պողոսերենով, այսինքն՝ էժանագին «կռուտիտ» արեց։ Ասում է՝ մեզ մեղադրում են, որ իշխանության հետ կապված մարդիկ են պետական տենդերները շահում, բաց ինչո՞ւ չեն ասում, որ ընդդիմության հետ բարեկամական կապեր ունեցողներն էլ են տենդերներ շահում։
Ուշադրությո՛ւն դարձրեք․ Նիկոլը չի հերքում, որ իրենք պետական տենդերներ են շահում։ Ինքը դա արդարացնում է այն բանով, որ ընդդիմության հետ կապ ունեցողներն էլ են տենդեր շահում։
Հարց է առաջանում՝ բա՞ 2018–ին ու դրանից առաջ ոռնում էին, թե թալան չպետք է լինի։ Հիմա դոլարային միլիոնատերեր են դարձել ու խոսում են թալանից։ Ապօրինի գույքի թեմա են դնում շրջանառության մեջ, հետո թալանչու հետ պայմանավորվում են՝ գույքի մի մասն իրենք են վերցնում, մյուս մասը թողնում են թալանչուն, երրորդ մասը՝ պողոսներին ցույց են տալիս, որ բռնագրավում են ու վերջում էլի իրենք են օգտվում։
Նիկոլենք ոչ թե թալանի դեմ պայքարող են, այլ թալանամոլներ՝ թալանի վկաներ։
Թալանի դեմ իրական պայքարն իշխանափոխությունից հետո կլինի, երբ բոլորը կտեսնեն, որ ՀՀ անկախության տարիների ամենաթալանչի իշխանությունները եղել են թալանի դեմ խոսող «թավշյա» թալանչիները։
Թալանի վկաները

Հայկ Ուսունց