Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, անարդարության ցանկացած դրսևորում ԶՈՒ-ում բերելու է ավելի ծանր վիճակի․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Զինված ուժերին վերաբերող օրենքի երկու նախագծերին՝ «Պաշտպան Հայրենյացին» և ԶՈՒ-ում ատեստավորման գործընթացին։
«Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, առաջին հերթին՝ նախագծում սահմանված չէ կառավարության այն որոշումը, որը կարգավորում է ատեստավորման գործընթացը, այսինքն՝ ինչ չափորոշիչներով, ինչ սկզբունքներով է այն կատարվելու։ Այս գործընթացի ցանկացած խափանում, անարդարության ցանկացած դրսևորում Զինված ուժերում բերելու է շատ ավելի ծանր վիճակի, քան այսօր ունենք։ Բացի այդ, նույնիսկ ամենասկզբունքային և ամենաարդարացի ներդրման պարագայում խրախուսման համակարգը պետք է ներդրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը հասցված է համապատասխան մակարդակի և մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարները ունեն համապատասխան վիճակ և չունեն այն վիճակը, որ ունենք այսօր»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
«Ծրագրի արդյունավետությունը մեծ հաշվով կախված է նրանից, թե իրականության մեջ ինչքանով է պետությունը տվյալ իրավիճակում թիկունք զինծառայողին, կարևոր է հականալ՝ ինչ միջավայր է ստեղծված ԶՈՒ ներսում՝ սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից, այսինքն ինչքանով ենք մենք խրախուսում երիտասարդներին դեպի ԶՈՒ գնալը»։
Պատգամավորը նշեց, որ այս ծրագրի իրատեսության, ԶՈՒ ներսում առկա իրավիճակի առումով որոշակի խնդիրներ է տեսնում։
«Այնուամենայնիվ, որպես պայմանագրային զինծառայողներին աջակցող ծրագիր, մենք կողմ ենք քվեարկել նախագծին, սա առաջին հերթին համարում ենք շանս բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը»,-ասաց Աբրահամյանը։

Անդրադառնալով «Պաշտպան Հայրենյաց» նախագծին՝ պատգամավորը ասաց․

Աղբյուրը՝ tert.am