Քաղաքական

16.11.2022 12:47

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի Ազգային ժողովի նախագահ Աննիդա Դիմիդրիուի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի Ազգային ժողովի նախագահ Աննիդա Դիմիդրիուի հետ

Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի Ազգային ժողովի նախագահ Աննիդա Դիմիդրիուի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Կիպրոսի հայ համայնքի Պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանն ու ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի և Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են ՀՅԴ ԳՄ Հանրային կապերի գրասենյակից։

«Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպման ընթացքում Գերագոյն մարմնի ներկայացուցիչը բարձր է գնահել Կիպրոսի պետության անվերապահ աջակցությունը կիպրահայ համայնքին։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև խոսել թուրք-աադրբեջանական դաշինքի սադրաքների մասին։

Կարևորվել է Կիպրոս-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, արցախահայության անվտանգության երաշխավորության անհրաժեշտությունը և այս համատեքստում մտքեր են փոխանակվել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերյալ։

Իր հերթին Կիպրոսի Ազգային Ժողովի Նախագահը կարևորել է Կիպրոս-Հայաստան հարաբերություների առավել ամրապնդումը՝ հաստատելով, որ Կիպրոսը շարունակելու է իր զօրակցությունն արտայայտել Հայաստանին և Հայ ժողովուրդի դատին՝ հենվելով մարդկային արժեքների սկզբունքներին և հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները։ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նոր հանդիպումների առիթներ կլինեն»,- նշված է հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։