Լրահոս

19.09.2011 15:26


ԼՂՀ նախագահը մասնակցել է Հայաստան-Սփյուռք համաժողովին

ԼՂՀ նախագահը մասնակցել է Հայաստան-Սփյուռք համաժողովին

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին մասնակցել է Երևան քաղաքում մեկնարկած Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովին։

Բակո Սահակյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայրենիք-Սփյուռք միասնությունը հանդիսանում է ինչպես հայոց անկախ պետականության գոյատևման ու զորացման, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման հիմնասյուներից մեկը:

«Հենց այս միասնության շնորհիվ մենք կարողացանք դիմակայել ամենածանր իսկ փորձություններին և կանգնել կայուն զարգացման ուղու վրա: Այն դինամիկ համակարգ է, որի ճկունությունն ու արդյունավետությունը պահպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային ասպարեզում և տարբեր երկրներում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները,–ասել է ԼՂՀ նախագահը,–Արցախը շահագրգռված է ու պատրաստակամ այս հարթությունում աշխատել՝ այն դիտարկելով որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործնական մեխանիզմ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը