Ի՞նչ կտա Հայաստանին ու Արցախին Ֆրանսիայի սենատի որոշումը
Ֆրանսիայի սենատի ընդունած որոշումը ականջահաճո է։ Ադրբեջանից պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից, վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը։
Սենատն առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում։
Միջին վիճակագրական հայ քաղքենու և ապաքաղաքական հայի համար այս որոշումը գրգռիչ է։ Չէ՞ որ տանը նստած կարելի է հուսալ, որ Ադրբեջանը, ենթարկվելով Ֆրանսիայի սենատի որոշմանը, զորքերը դուրս կբերի ՀՀ սուվերեն տարածքից, կվերադարձնի գերիներին, կճանաչի Արցախի անկախությունը և էլի լիքը նման բաներ կանի։
Սենատի այս որոշումը կարելի է համարել հակափաշինյանական, քանզի խոսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կարգախոսը «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»–ն է։ Պատահական չէ, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Սենատի որոշմանը, իսկ ՀՀ–ինը՝ դեռ ոչ ու դժվար է ասելը՝ կարձագանքի՞, թե՞ ոչ։
Ինչ մնում է Սենատի որոշման հետևանքներին, ապա դեռ որևէ երկիր մտած ուժը հայտարարություններով ու որոշումներով իր զորքերը դուրս չի բերել մեկ այլ երկրից։ Թե ինչ կլինի այս դեպքում, դժվար չէ կռահելը։ Ամեն դեպքում պետք է տարբերել քաղաքական կենացը իրական քաղաքականությունից։ Բազմաչարչար հայ ժողովուրդը միշտ պետք է հիշի, որ Ֆրանսիան առաջնորդվում է ի՛ր, այլ ոչ թե ՀՀ շահերով, ինչն անում են նաև մյուս բոլոր երկրները և ինչը բնական է։
Սենատի որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը, Հայաստանը, հայ–ադրբեջանական հարաբերությունների հարցը ՀՀ իշխանությունները դարձրել են աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ, մրցակցության առարկա, որից շահելու է միայն Ադրբեջանը։
Ի դեպ, եթե քաղաքական կենացներով հնարավոր լիներ ամեն հարց կարգավորել, ապա Վուդրո Վիլսոնից ավելի լավ քաղաքական կենաց հայ ժողովրդի համար դեռ ոչ ոք չի առաջարկել։ Մի խոսքով ․․․

Կորյուն Մանուկյան