Լրահոս

19.09.2011 14:10


Ն. Զոհրաբյան. «Հայկական պատվիրակությունը երբևէ չի մասնակցի ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքին»

Ն. Զոհրաբյան. «Հայկական պատվիրակությունը երբևէ չի մասնակցի ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքին»

Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե հայկական կողմը պետք է ամեն ջանք գործադրի, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը շարունակվի Մինսկի խմբի մանդատի շրջանակում, թեև ադրբեջանական կողմն անընդհատ անվստահություն է հայտնում ու փորձում գործընթացը տեղափոխել ԼՂ հարցով ոչ պրոֆեսիոնալ մանդատներ, օրինակ` ԵԽ: Ըստ նրա՝ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլին, ով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում հայտարարել է, թե հայկական պատվիրակությունը ոչ կոռեկտ վերաբերմունք է ցուցաբերում` ԵԽԽՎ–ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի նիստերին չմասնակցելով, ու ակնկալում է, որ հոկտեմբերին կայանալիք նիստին մասնակցություն կլինի, ասել է, թե հայկական պատվիրակությունը երբևէ չի մասնակցի մի ենթահանձնաժողովի աշխատանքի, որը միտված է ուղղակիորեն խանգարել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:

Նաիրա  Զոհրաբյանի խոսքերով՝ մեզ համար  այժմ կարևոր մարտահրավեր է ԼՂՀ խնդիրը:

–Ակնհայտորեն, այս հարցում բեկում է նկատվում. այժմ միջազգային հանրությունը, հաշվի առնելով եղած նախադեպերը, շեշտը դնում է նաև ազգերի ինքնորոշման վրա, իսկ նախկինում` տարածքային ամբողջականության վրա։ ԼՂՀ ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է։ Մնում է, որ ճիշտ աշխատենք, պահենք բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում,–ասել է նա: 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը