Քաղաքական

13.11.2022 16:11


Կիպրոսում Իշխան Սաղաթելյանը հանդիպել է կուսակցականների և կիպրահայերի հետ (լուսանկար)

Կիպրոսում Իշխան Սաղաթելյանը հանդիպել է կուսակցականների և կիպրահայերի հետ (լուսանկար)

Կիպրոս այցը մեկնարկեց նախ կուսակցականների, ապա կիպրահայերի հետ հանդիպումներով: ՀՄԸՄ-ՀԵՄ-ի կենտրոնում շատ կարևոր և հետաքրքիր հանդիպում ունեցա Կիպրոսի մեր կուսակցական ընկերների հետ, որից հետո Ազգային Առաջնորդարանի «Իւթիւճեան» սրահում կիպրահայերին ներկայացրեցի Հայաստանի ներքաղաքական վիճակը, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, Դիմադրության շարժման ընթացքն ու մանրամասն խոսեցինք Սփյուռքի անելիքների մասին։

Պատասխանեցի Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցների բազում հարցերին։ Լսեցի նաև նրանց առաջարկներն ու Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին գնահատականները։

Ամեն անգամ համոզվում եմ` մենք համահայկական հսկայական պոտենցիալ ունենք, որն այդպես էլ մնում է չիրացված: Այս ուղղությամբ շատ աշխատանքներ ունենք իրականացնելու։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը