Կարծիք

12.11.2022 17:15


Փաշինյանը թաքցնում է Ալմա-Աթայի վերապահումները՝ հանուն Ադրբեջանի

Փաշինյանը թաքցնում է Ալմա-Աթայի վերապահումները՝ հանուն Ադրբեջանի

Մարդ որքան ազգադավ և, ամենակարևորը, անամոթ պիտի լինի, որ որ խոսի 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրի մասին ու կառչի Հռչակագրի դրույթներից ընդամենը մեկի վրա, ըստ որի՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Նկատեցի՞ք՝ կառչում է հենց այն կետից, որը համահունչ է Արցախի հանձնման դավաճանական ուղեգծին: Այնինչ, նույն Հռչակագրի՝ վերոհիշյալ դրույթին նախորդող կետում հստակ նշված է, որ ԱՊՀ երկրների միջև հարաբերությունները պետք է զարգանան նաև ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա:

Բայց այս դրույթը բոլորովին չի հիշատակվում վերջինիս կողմից, այդ թվում՝ վերջին քառակողմ, եռակողմ ու այլևայլ ձևաչափերի հանդիպումների հայտարարություններում, քանզի Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով անձը գործում է ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի և սպասարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը:

Ավելին՝ ՀՀ վարչապետի դերում հանդես եկող Նիկոլ Փաշինյան կոչված անձը, հիշատակելով Ալմա-Աթայի Հռչակագրի՝ իրեն (իմա՝ Ադրբեջանին) ձեռնտու կետը, խոսում է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից Հռչակագրի (իրականում վավերացվել է ԱՊՀ ստեղծման Մայր փաստաթուղթը՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի Համաձայնագիրը, իսկ դեկտեմբերի 21-ին ընդունված Ալմա-Աթայի Հռչակագիրը հիմնված է Համաձայնագրի վրա) վավերացման փաստի մասին և, ուշադրություն, կրկին անամոթաբար թաքցնում է ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագիրը վավերացնող՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. փետրվարի 18-ի որոշման բովանդակությունը, որտեղ բերված մի շարք կարևորագույն վերապահումներով՝ «տարածքային ամբողջականության ճանաչում և հարգում» ձևակերպման հետ մեկտեղ ոչ միայն լիարժեքորեն ամրագրվել է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը, այլև ԱՊՀ լիարժեք անդամ դառնալու հնարավորություն է ընձեռվել ԼՂՀ-ին, որը սահմանված կարգով և ժամկետներում արդեն իսկ անցկացրել էր անկախության հանրաքվե:

Անամոթությունն ու իրերը գլխիվայր շուռ տալու արվեստն այնպիսի աստիճանի են գլուխ բարձրացրել Նիկոլ Փաշինյանի մոտ, որ վերջինս, օրը ցերեկով չընդունելով, տրորելով, բռնաբարելով կամ պարզապես սպանելով ՀՀ Գերագույն խորհրդի վերոհիշյալ որոշումը, վերազանցելով իր լիազորությունները և շրջանցելով այնտեղ տեղ գտած պատմական կարևորագույն վերապահումները, համարձակվում է սուրբ և օրինապաշտ ձևանալով՝ հայտարարել, թե, իբր, ինքը չի կարող չընդունել ՀՀ օրենսդրությունը (իմա՝ Գերագույն խորհրդի նշյալ որոշումը): Ասում է. «Երբ որ մենք ասում ենք 1991 թվականի Ալմաթիի հռչակագիր, գիտե՞նք՝ ինչի մասին ենք խոսում։ Այսօր այդ փաստաթուղթը հանդիսանում է մեր օրենսդրության մաս։ Դա վավերացվել է ՀՀ գերագույն խորհրդի կողմից՝ 1992 թվականի փետրվարին: Եթե հիմա ես ասեմ, որ ես չեմ ընդունում Ալմաթիի հուշագիրը, կնշանակի, որ ես ասում եմ՝ ՀՀ օրենսդրությունը չեմ ընդունում»:

Իհարկե, կարող էինք և չանդրադառնալ այս ամենին՝ հաշվի առնելով գերագույն անամոթի, պաթոլոգիկ ստախոսի ու ազգակործան պատուհասի վերջին 4 տարիների վարքագիծը, բայց երբ այս կապկումների զոհ է դառնում Հայրենիքը, պետականությունը, անհնար է լռելը…

Վահե Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը