Մեկնաբանություն

12.11.2022 15:16


Փաշինյանը կրկին թեժացրեց բանավեճը՝ հիմա՞ր, թե՞ դավաճան

Փաշինյանը կրկին թեժացրեց բանավեճը՝ հիմա՞ր, թե՞ դավաճան

Հանրության մի ստվար հատվածի մոտ ժամանակ առ ժամանակ սրվում է բանավեճն այն թեմայի շուրջ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է, թե՞ պարզապես անգրագետի մեկը: Կա նաև երրորդ տեսակետն, ըստ որի՝ մեկը մյուսին չի խանգարում:

Երեկ ավելի քան 2 ժամ տևած ինքնահարցազրույցով Նիկոլը կրկին թեժացրեց այդ բանավեճը: Ինքնահարցազրույց, որի ժամանակ հարցեր կարդացող, իսկ երբեմն նաև սեփական նախաձեռնությամբ հարցեր տվող աղջնակն անհամեմատ հավասարակշռված էր, պատրաստված, տեղեկացված ու խելացի, քան պետության ղեկավարի դերում հարցերին պատասխանողը:

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ստանդարտի մեջ էր. լիքը սուտ, դեմագոգիա, մուտիլովկա, մանիպուլյացիա, պոպուլիզմ: Եթե մի բան ստանդարտից դուրս էր, ավելի ճիշտ՝ գերազանցում էր ստանդարտ վիճակը, ապա դա անգրագիտության գերդոզան էր:

Ղարաբաղի հարցի, միջազգային հարաբերությունների, ռուս խաղաղապահների հետագա գործունեության և այլնի մասին նրա տված գնահատականներն այնքան անգրագետ էին, որ նույնիսկ ամոթ է քննարկման առարկա դարձնելը:

Պացիենտը ամեն երրորդ նախադասության մեջ հակասում էր ինքն իրեն: Մի կողմից ասում է, որ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրի, որ խաղաղություն բերի, մյուս կողմից հայտարարում, որ այդ պայմանագիրը ստորագրելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսել:

Նիկոլն այքան է խճճվել ստերի մեջ, որ չի կողմնորոշվում, թե ո՞ր ժամանակվա իշխանության գրպանը գցի իր սեփական պարտությունը: Ըստ նրա՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ճանաչվել 1991-ին, 1996-ին, 1998-ին, 2007-ին, Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ:

Փաստորեն ստացվում է, որ դեռ 1991-ից Ղարաբաղը ճանաչվել է Ադրբեջանի մաս, բայց ամբողջ աշխարհը, Ադրբեջանը և Հայաստանը տարիներով բանակցել են ու Ադրբեջանը համառորեն չի վերցրել Ղարաբաղը: Հեյդարին համոզել են, որ Մեղրին վերցնի, չի վերցրել: Իլհամին համոզել են, որ Ղարաբաղը վերցնի, չի վերցրել: Խաղաղապահ են բերել Ղարաբաղ, որ մի կերպ հասկացնեն, որ դա իրենն է ու նոր է գլխի ընկել, այն էլ՝ Նիկոլի միջոցով:

Թե քանի՞ չորքոտանի կհավատա «Ղարաբաղը վաղուց էր հանձնվել Ադրբեջանին» նիկոլական բարբաջանքներին, թողնում ենք անասունների հետազոտություններով զբաղվողների հետազոտությանը:

Ինչ մնում է մուտիլովկաներին ու մյուս բաներին, ապա այստեղ էլ ամեն ինչ ստանդարտի մեջ էր: Ասում է՝ եթե 1998-ին Ղարաբաղը դուրս չթողնվեր բանակցային գործընթացից, ապա հակամարտությունը վաղուց լուծված կլիներ: Նախ ստում է, քանզի Ղարաբաղը բանակցություններին չի մասնակցել մինչև 1998-ը և այդ մասին կա ՀՀ 1-ին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցը: Բացի այդ՝ ինչի՞ հիման վրա է պացիենտը պնդում, որ եթե 1998-ին Ղարաբաղը նստած լիներ բանակցային սեղանի շուրջը, ապա հարցը լուծված կլիներ:

Ի դեպ, Ալիևը հիմա էլ է պնդում, որ ինքը պատրաստ է ղարաբաղցիների հետ շփվել, բայց որպես իր երկրի քաղաքացիներ: Նիկոլն էլ դեմ չէ դրան: Երևի դա նկատի ունի, երբ ասում է, որ հարցը լուծված կլիներ:

Միակ բանը, որ Նիկոլի մոտ մտածված էր ասվում, դա ՀՀ անկախության հռչակագրի դեմ խոսելն է և ակնարկելը, որ ինքը պատրաստվում է այն փոխել: Դա թուրքերի նախապայմանն է, որն ինքն ակնհայտորեն խոստացել է բավարարել: Նրա մյուս խոսքերով արդեն կարող են հոգբույժները զբաղվել: Մեկ գլխում բազմակարծությունը շիզոֆրենիայի նշան է:

Նիկոլով կզբաղվեն նաև այլ ոլորտի մարդիկ, երբ իշխանափոխությունից հետո կգա նրա գործողություններին իրավաքաղաքական գնահատական տալու ժամանակը: Միայն ամբողջական «հերձումը» վերջնական պատասխան կտա բանավեճին:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Նիկոլն անտրամադիր էր հարցազրույց տալիս: Մտքի թելը կորցնում էր, պահի տակ դեմքին տալիս էր ցրված արտահայտություն:

Նրա տրամադրությունը բարձրացավ ու աչքերում փայլ հայտնվեց միայն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ իր շփումների մասին խոսելիս: Նա այնպես էր խոսում Էրդողանի մասին, ինչպես որ որդին կարող է խոսել հոր մասին՝ ակնածանքով, ընդգծված հարգանքով, սպասումով:

Այս խորագրի վերջին նյութերը