Քաղաքական

11.11.2022 22:26


Երևանում վթարի է ենթարկվել Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն, ԱԺ նախագահի ավտոմեքենայի վրայից համարանիշները հանել էին

Երևանում վթարի է ենթարկվել Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն, ԱԺ նախագահի ավտոմեքենայի վրայից համարանիշները հանել էին

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով տուժածներ չկան։ BMW-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Nissan-ը նույնպես հաշվառված է ԱԺ հաշվեկշռում։ Արդյոք վթարի պահին ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը ավտոմեքենայում է եղել, հայտնի չէ։ Վթարից հետո էլ նրա ավտոմեքենայի հետևի մասից համարանիշը հանել էին։

Այս խորագրի վերջին նյութերը