Քաղաքական

11.11.2022 18:16


Դատավոր Հովհաննիսյանը կունենա՞ բավականաչափ վճռականություն և ազատ կարձակի՞ արդեն 6 ամիս ապօրինի կալանավորված Գերասիմ Վարդանյանին

Դատավոր Հովհաննիսյանը կունենա՞ բավականաչափ վճռականություն և ազատ կարձակի՞ արդեն 6 ամիս ապօրինի կալանավորված Գերասիմ Վարդանյանին

Այսօր ստացանք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշումը, համաձայն որի Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշման դեմ ներկայացված մեր բողոքի վերաբերյալ վարույթն իրականացվելու է գրավոր ընթացակարգով, դատական ակտը կայացվելու է նոյեմբերի 17-ին։

Խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ դատավոր Հովհաննիսյանը մերժել է բողոքի քննարկումը բանավոր ընթացակարգով անցակցնելու մեր միջնորդությունը՝ այդ կերպ զրկելով Գերասիմ Վարդանյանին հրապարակային դատական նիստի ընթացքում իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից։

Այնուամենայնիվ հուսով եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կունենա բավականաչափ վճռականություն և ազատ կարձակի արդեն 6 ամիս ապօրինի կալանավորված Գերասիմ Վարդանյանին։

Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը