«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:
-Երկու տարի առաջ «խաղաղասեր» իշխանավորները հայտարարեցին, թե 20 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը «փրկության փարոս» էր` եթե այն կյանքի չկոչվեր, կունենայինք ավելի շատ զոհեր ու կորուստներ: Ժամանակ անցավ, ու, ինչպես շատ այլ հարցերում, կարծես այս հարցում եւս իշխանությունները սխալ դուրս եկան` հրադադարի մասին հայտարարությունից հետո բազմիցս ռազմական բախումներ են հրահրվել Ադրբեջանի կողմից, ներխուժել են մեր տարածք, զոհեր ենք ունեցել, գերիներ են տարվել: Այսօր ինչպիսի՞ պատկեր ունենք` ըստ Ձեզ:
-Իրականացվում է մի ծրագիր, որն ինչքան ուժ ունի, մեզ տանում է կործանման, հայրենազրկման: Վախի մթնոլորտ է ձեւավորվում իշխանությունների կողմից: Կա անկարողության զգացում, իբրեւ ելք չկա: Ակնհայտ է, որ իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են ոչ միայն Արցախից, այլեւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակադրումից: Այս վարչախումբն իր իշխանությունը պահելու խնդիր ունի, անկախ ամեն ինչից, ամեն գնով: Հայրենազրկման գնով, զոհերի գնով, կորուստների գնով, ինչով ասես…. ի վերջո՝ հայ ժողովրդի գոյատեւման գնով: Ադրբեջանն ու Թուրքիան հարյուրամյակներով իրագործում են իրենց հիմնական նպատակը: Ակնառու է, որ կա համաձայնություն, ոտնահարվում են մեր ազգային շահերը, չես կարող դա այլ կերպ մեկնաբանել: Ի՞նչ են ասում այս իշխանությունները: Ասում են, որ ամեն ինչի մեղավորը «նախկիններն» են, ամեն ինչ տվել էին նախկինները, ու նման բաներ: Առաջ քաշելով նման թեզեր` ոչ մի լավ տեղ չեն տանում նրանք մեզ: Ստի ու կեղծիքի մեջ փորձում են սպանել ազգային շահը:
-Ադրբեջանի իշխանությունները տոնախմբության մեջ են, ցնծում են, որ հաղթել են, հայտարարում են, որ Արցախի հարցն արդեն լուծել են` հօգուտ իրենց, որ ծնկի են բերել Հայաստանը, եւ սպառնում են նորանոր տարածքներ գրավել, միջանցք են պահանջում եւ այլն: Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանն այսօր, Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում նոր մարտահրավերներին:
-Հայաստանի իշխանությունները եւս տոնախմբության մեջ են: Տարբեր առիթներով նրանք էլ են խնջույքներ կազմակերպում, երգիչների հրավիրում, զվարճանում…. Անտեսելով ամեն ինչ՝ վայելում են կյանքը: Կարդացեք նաեւ իրենց գրառումներն ու կտեսնեք, թե ինչի մասին են իրենք մտածում, ինչ բնույթի հարցեր են քննարկում եւ այլն: Ակնհայտ է, որ նրանք փորձում են մոռացնել տալ կատարվածը, ով էլ չի մոռանում, վարկաբեկում են: Խաղաղության կեղծ օրակարգի տակ թմրեցնում են հասարակությանն ու կտոր-կտոր հայրենիքը հանձնում: Ինչու չէ՝ մեր սերունդների ապագան են նվիրում թշնամուն: Թշնամին անհագ է, վստահ եմ՝ շատերը հասկանում են, որ թուրքը մեզ ցեղասպանելու առիթը բաց չի թողնելու: Վերադառնում եմ Եռաբլուրից: Նույն զգացումն էր` օրվա իշխանություններն ամեն րոպե մեզ հայրենիք ունենալու հաստատակամությունից են զրկում: Ամենավտանգավորը սա է: Վստահ եմ` ամեն ինչ կորած չէ: Եռաբլուրը ցեղասպանության հուշարձանի չի վերածվելու: Հայ ժողովուրդն իր իմաստնությունն ու հավաքական կամքը վերագտնելու է ու առաջ է շարժվելու:
Ստի ու կեղծիքի մեջ փորձում են սպանել ազգային շահը