Քաղաքական

11.11.2022 10:25


Այդ պայմանագիրը կործանարար է լինելու․ Արմեն Ռուստամյան․ «Իրավունք»

Այդ պայմանագիրը կործանարար է լինելու․ Արմեն Ռուստամյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը համոզված է, որ ստեղծված ստատուս-քվոն, որը գոյություն ունի թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս, ուղղակի բացառում է, որ գնանք մի պայմանագրի ստորագրման, որը մեզ համար նպաստավոր լինի:

-Այդ պայմանագիրը կործանարար է լինելու, եւ դա պետք է ակնհայտ մեր ժողովրդին ցույց տալ: Այդ ահազանգը ժողովուրդը չի զգում` թմբիրի մեջ են: Եթե գնում ես մի գործընթացով` այն պայմաններում, երբ այս տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է՝ հօգուտ քո թշնամիների, բնականաբար, լավ բան ակնկալելն անիմաստ է: Մենք պետք է գտնենք այն երկրները, որոնց համար մեր կենսական զիջումները իրենց համար էլ են կենսական»:

Այս խորագրի վերջին նյութերը