Քաղաքական

10.11.2022 18:33

Սիմոնյանը մեկնաբանել է իր՝ Հայաստան մուտք գործելու վերաբերյալ ԱԱԾ-ի անորոշ պատասխանը

Սիմոնյանը մեկնաբանել է իր՝ Հայաստան մուտք գործելու վերաբերյալ ԱԱԾ-ի անորոշ պատասխանը

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայությանը չխուսափել պատասխանից և ուղղակիորեն ասել՝ արդյոք նրա մուտքը հանրապետություն արգելվա՞ծ է, թե՞ ոչ:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը ՌԻԱ Նովոստիի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ այդ տեղեկատվությունը «փոխանցել հնարավոր չէ, քանի որ այն անձնական բնույթի տվյալներ է պարունակում» և հղում է արել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հոդվածին: Դրանում նշված է, որ տեղեկությունների տրամադրումը մերժել կարելի է, եթե դա «խախտում է անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիքը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»:

«Իմ անձնական կյանքի գաղտնիքները վաղուց բացահայտվել են երկրի ողջ դեղին մամուլում։ Այնպես որ, մի խուսափեք, ուղղակիորեն ասեք»,-ասել է Սիմոնյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի հետ կապված «Հայկական ժամանակ» թերթը հայտնել էր, որ Զատուլինին արգելված է մուտք գործել Հայաստան, և նա «այսուհետ համարվում է պերսոնա նոն գրատա»։

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ ստանալու համար դիմել է հայկական իշխանություններին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։