Քաղաքական

10.11.2022 17:39

Նիկոլ Փաշինյանն այսօր քննադատում էր Նիկոլ Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն այսօր քննադատում էր Նիկոլ Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն այսօր գործնականում քննադատում էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն այն առումով, որ քննադատում էր Ադրբեջանին ցեղասպանության փորձ անելու համար:

Այս մասին yerevan.today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հանդես եկավ հայտարարությամբ: Մասնավորապես նա դատապարտեց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը և ասաց, որ Ալիևը պատրաստվում է ԼՂ հայության ցեղասպանության:

«Նիկոլ Փաշինյանն ինքն էր բոլոր նախադրյալները ստեղծում այդ ամենի համար՝ հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ: Իր վարած քաղաքականությունը դա էր հուշում: Աստանայում Ալիևը հայտարարեց, որ բոլոր կողմերը ընդունել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին և ինքը ղարաբաղցիների հետ կարող է հարաբերվել իր երկրի ներքին օրենսդրության շրջանակներում: Այս ամենը փաստացի բերել է նրան, որ հիմա Ալիևը նոր նշաձող է սահմանում իր պահանջների համար և ՀՀ-ին նոր պահանջներ է ներկայացնում, սա հետևանք է Փաշինյանի վարած քաղաքականության, որ ինքը որդեգրել էր 2020-ի նոյեմբերի 9-ից հետո: Զիջողական, այսպես կոչված խաղաղասիրական քաղաքականությունը հանգեցրել էր նրան, որ Ալիևը նորանոր պահանջներ է առաջ քաշում: Նիկոլ Փաշինյանը արձանագրում է, որ Ադրբեջանի կազմում հայտնվելով Ղարաբաղը լավագույն դեպքում կարող է հայաթափվել, վատագույն դեպքում՝ ցեղասպանվել: Դա նշանակում է ընդունել սեփական քաղաքականության ֆիասկոն, ընդունել, որ այսպես ասած իր խաղաղության օրակարգը պատերազմի և ցեղասպանության օրակարգ էր:

Հիմա Նիկոլ Փաշինյանը արձանագրում է, որ բանակցությունները մտցրել է փակուղի՝ դրանով իսկ ճանապարհ բացելով նոր ագրեսիայի համար: Սա այն պայմաններում, երբ բանակը բարձիթողի վիճակում է, վերազինումը ձախողվել է, որովհետև նման խնդիր դրված չի եղել:

Փաշինյանի հույսը միջազգային ուժերն են, հույս ունի, որ նրանց ապավինելով կարող է կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։