Քաղաքական

10.11.2022 11:50

Բերդի ավագանին նոր համայնքապետ ընտրեց․ ՔՊ թեկնածուն պարտվեց (տեսանյութ)

Բերդի ավագանին նոր համայնքապետ ընտրեց․ ՔՊ թեկնածուն պարտվեց (տեսանյութ)

Նոյեմբերի 10-ին Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղի է ունեցավ նորընտիր ավագանու առաջին նիստը: Հիշեցնենք, որ ընտրություններում Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը ստացել էր ձայների 51 տոկոսը, հիմնական մրցակիցը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 39 տոկոսը։

Հարություն Մանուչարյանը ընտրություններից առաջ կալանավորվել էր, ամիսներ շարունակ բանտում էր, կալանքից ազատվել էր օրեր առաջ և հրաժարականի դիմում ներկայացրել:

Այսօր պարզ դարձավ նաև, որ իրավապահները նորից կալանավորել են Հարություն Մանուչարյանին:

Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք»-ի թեկնածու Աստղիկ Հակոբյանը։ Նա ստացավ 11 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահրամ Սուքիասյանը ստացավ 8 ձայն։ «Արժանապատիվ սերունդ» դաշինքի թեկնածու Արթուր Սաֆարյանը՝ 2 ձայն։

Նշենք, որ իշխանությունը մի շարք մեթոդների դիմեց՝ իր թեկնածուին անցկացելու համար՝ ընդհուպ մինչև կալանավորումների, սակայն հաջողության չհասավ։

Այսօր Բերդ համայնքի ավագանու նիստն էր, որին ընդառաջ դարձյալ կալանավորվել էր համայնքապետ Հարություն Մանուչարյանը, որը ընդամենը օրերս էր բաց թողնվել կալանքից։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։