Երևանի և Բաքվի հետ համակարգվում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. Զախարովա
Ռուսաստանը համակարգում է Հայաստանի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրման երկրորդ տարին։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ հետևողական ջանքեր են ձեռնարկվում 2 երկրի ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու ուղղությամբ։ Խոսքը հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև երկխոսության զարգացման մասին է։
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման հասնելու նպատակով կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am