Քաղաքական

09.11.2022 17:34


Միակողմանի անկախության հռչակումն արգելված չէ, միջազգային իրավունքում թույլատրելի է այն ամենը, ինչը արգելված չէ․ Ալվինա Գյուլումյան (տեսանյութ)

Միակողմանի անկախության հռչակումն արգելված չէ, միջազգային իրավունքում թույլատրելի է այն ամենը, ինչը արգելված չէ․ Ալվինա Գյուլումյան (տեսանյութ)

Արդարադատության միջազգային դատարանի որոշմումը, եթե արտահայտենք մեկ նախադասությամբ, ապա կստացվի, որ միջազգային իրավունքում թույլատրելի է այն ամենը, ինչը արգելված չէ, իսկ միակողմանիորեն անկախության հռչակումը արգելված չէ։ Այս մասին Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ ընդդիմության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով ինքնորոշման իրավունքին։

«Երբ մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում էր «Չիրագովը ընդդեմ ՀՀ-ի գործը», ես որպես ազգային դատավոր, մի խնդիր ունեի՝ կարողանալ տարբերակել այս գործը «Կիպրոսը ընդդեմ Թուրքիայի» գործից և հակամարտությունների հետ կապված մյուս գործերից։ Պարզվեց, որ Կիպրոսի դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ն ուղիղ որոշում ուներ, որ Կիպրոսի անկախության հռչակումը հակաօրինական է և կոչ արեց մյուս պետություններին չգնալ նրա ճանաչման ճանապարհով»,-ասաց Գյուլումյանը։

Նա ասաց, որ ԼՂ-ի մասով չորս բանաձև ընդունելով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն որևէ խոսք չասաց անջատման, անկախության հռչակման անօրինական լինելու մասին, խոսք էր գնում միայն տարածքներից հայկական զորքը դուրս բերելու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը