Քաղաքական

09.11.2022 17:15


Անունը դնում են սահմանազատում, խաղաղության պայմանագիր, սակայն այս ամենը տանելու է Հայաստանը որպես ագրեսոր պետություն ճանաչելուն․ Շավարշ Քոչարյան

Անունը դնում են սահմանազատում, խաղաղության պայմանագիր, սակայն այս ամենը տանելու է Հայաստանը որպես ագրեսոր պետություն ճանաչելուն․ Շավարշ Քոչարյան

Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ ընդդիմության կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ եթե Հայաստանը հրաժարվում է ինքնորոշման իրավունքից, ապա իր վրա վերցնում է ագրեսորի պիտակը; Նա նշեց, որ ագրեսոր պետության նկատմամբ կկիրառվեն պատժի այն ձևերը, որոնք կիրառվել են միջազգային պրակտիկայում։

«Առաջինը ագրեսոր պետության էթնիկ բնակչության վտարումն ու տեղահանումն է։ Այդ բռնի տեղահանումը կարող է լինել և՛ տուժած պետության տարածքում, և՛ այդ բուն պետության տարածքում, եթե այդ տարածքը, որպես պատիժ ագրեսորին, տրվել է տուժածին։

Երկրորդ՝ տարածքերով հատուցում, այդպիսի բազմաթիվ նախադեպեր են եղել առաջին և երկրորդ համաշխահային պատերազմներից հետո, օրինակ Քյոնիգսբերգը, ներկայիս Կալինինգրադը հանձնվեց ԽՍՀՄ-ին, տարածքներ ստացել են Չեխոսլովակիան, Լիտվան, Լեհաստանը և այլն։

Հաջորդը ռեպարացիաներն են, որով պատճառված վնասը պետք է փոխհատուցվի, ռազմական հանցագործներին հայտնաբերելը և դատելը՝ ագրեսիա նախաձեռնելու և իրականացնելու համար, ներքին կյանքի վերահսկողություն, որպեսզի ռևանշիզմը գլուխ չբարձրացնի։ Նա ով ագրեսորի պիտակը իր վրա կրեց, գտնվում է հավերժ այդ վիճակւմ։ Մենք այսօր ակնհայտորեն տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քայլերը ուղղել են Հայաստանը որպես ագրեսոր պետություն ամրագրելու և պատժելու գործընթացին և այդ գործում նրանց աջակից է Հայաստանի ներկա իշխանությունը։ Երբ ես կարդացի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը, այդ շոկի մեջ ես մի բան ֆիքսեցի, դա այն հատվածն էր, որտեղ ասվում է ՝ՀՀ-ն վերադարձնում է Ադրբեջանին և նշում է տարածքներ, դա ինչ է նշանակում, եթե վերադարձնում ես, ուրեմն գրավել ես։ ՀՀ վարչապետի ստորագրությամբ քայլ է կատարվել, որով Հայաստանը իր վրա ագրեսորի պիտակ է վերցնում»,-ասաց Շավարշ Քոչարյանը։

Նա նշեց, որ հիմա այս քաղաքականությունը տարբեր ուղղություւններով շարունակվում է։

«Անունը դնում են սահմանագծում և սահմանազատում, խաղաղության պայմանագիր, հայ-թուրքական հարաբերությունների բարելավում և այլն, այս բոլորը Ադրբեջանը և Թուրքիան ուղղել են այդ նպատակով»,-ասաց նախկին փոխարտգործնախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը