Լրահոս

24.04.2009 16:14


Խոսրով Հարությունյան. «Միգուցե Դաշնակցությունը կարող է արդարացնել իր քաղաքական վարքագիծը»

Խոսրով Հարությունյան. «Միգուցե  Դաշնակցությունը կարող է արդարացնել իր քաղաքական վարքագիծը»

-Միգուցե իրենց տեսանկյունից, իրենց մեկնաբանություններով, և իրենց գաղափարական մոտեցումներից ելնելով՝ Դաշնակցությունը կարող է արդարացնել իր քաղաքական վարքագիծը,- «7օր»-ին ասել է ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, մեկնաբանելով ՀՅԴ-ի այն հայտարարությունը, թե հայ-թուրքական վերջին զարգացումների հետևանքով իրենց կոալիցիայի կազմում մնալու հարցը կքննարկվի մոտ օրերս։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին և նախօրեին Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների հայտարարությանը, Խ.Հարությունյանն ասել է.

-Փաստաթղթին ես ծանոթ չեմ և հստակ բան ասել չեմ կարող։ Այնուամենայնիվ, կարծում եմ այն նախաձեռնությունները, որոնց մենք ականատես ենք լինում, խոսում են  այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դարձել է օրակարգային խնդիր և բխում է ոչ միայն տարածաշրջանի, այլ, նախևառաջ, մեր հետաքրքրություններից։ Արդյո՞ք այդ հարաբերությունների գործընթացը պետք է լիներ շատ հարթ, առանց որևէ էմոցիաների, անկասկած՝ ոչ։ Միգուցե մենք ականատես ենք լինում կարևորագույն, բայց շատ բարդ մի հանգույցի կազմալուծման կամ կարգավորման գործընթացին։ Եթե նույնիսկ վտանգներ կան, ապա պետք է խոսենք ոչ թե սահմանը փակ պահելու մասին, այլ սահմանը բացելով հանդերձ, փորձել դիմագրավել նման վտանգներին։ Ես այն քաղաքական գործիչներից եմ, ով կողմ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու սահմանի բացմանը, ինչը մեզ որակապես նոր Հայաստան ստեղծելու հնարավորություն կտա։

Այս խորագրի վերջին նյութերը