Քաղաքական

09.11.2022 13:59


Կա փաստ, որով Ադրբեջանը ընդունել է, որ ԼՂ-ն իր կազմից դուրս է, այս փաստը չի օգտագործվել դիվանագետների և քաղաքական գործիչների կողմից․ Կիմ Բալայան

Կա փաստ, որով Ադրբեջանը ընդունել է, որ ԼՂ-ն իր կազմից դուրս է, այս փաստը չի օգտագործվել դիվանագետների և քաղաքական գործիչների կողմից․ Կիմ Բալայան

Կա մի շեշտադրում, որը ընդհանրապես չի օգտագործվել ո՛չ դիվանագետների և ո՛չ էլ քաղաքական գործիչների կողմից և դա Ադրբեջանի իրավաքաղաքական դաշտն է։ Այս մասին Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ ընդդիմության նախաձեռնած քննակման ժամանակ ասաց ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը։

«Ինչպես մենք օգտագործել ենք ՀԽՍՀ-ի սահմանադրությունը, այնպես էլ Ադրբեջանը սկզբնական շրջանում օգտագործել է իր սահմանադրությունը։ Այդ սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ ԼՂ ինքնավար մարզի մարզային խորհրդի նախագահը հանդիսանում է Ադրբեջանի ԳԽ նախագահի առաջին տեղակալ։ Մուշեղ Օհանջանյանը եղել է առաջին տեղակալը, բայց Սեմյոն Բաբայանը, որը ընտրվել է անկախացումից հետո, Ադրբեջանում չի գրանցվել որպես Ղարաբաղի ներկայացուցիչ Ադրբեջանի ԳԽ-ում։ Այս փաստն ասում է, որ սրանով Ադրբեջանը ընդունել է, որ ԼՂ-ն իր կազմից դուրս է։ Քիչ են արծարծում այն փաստը, որ ՀԽՍՀ ԳԽ-ն 12 պատգամավոր ուներ, որոնք ընտրվել են ԼՂ ընտրատարածքներից և մինչև 1995թ-ը պահպանել էին իրենց լիազորությունները։

Ժամանակին Հեյդար Ալիևը նամակ գրելիս՝ գրում էր «ԼՂ նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանին», էլ չեմ խոսում 1994թ-ի զինադադարի փաստաթղթի մեջ ԼՂ ներգրավվածության մասին և այլն»,-ասաց Բալայանը։

Վերջինս ընդգծեց, որ այս փաստերի վրա պետք է շեշտադրումներ արվեն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը