Լրահոս

09.11.2022 12:47


Սյունիքի մարզում բախվել են ՎԱԶ 2106-ն ու ՎԱԶ 2107-ը, 7 վիրավորներից 5-ը դպրոցի ուսուցիչներ են

Սյունիքի մարզում բախվել են ՎԱԶ 2106-ն ու ՎԱԶ 2107-ը, 7 վիրավորներից 5-ը դպրոցի ուսուցիչներ են

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 196 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ 2103 և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։

Վիրավորներին քաղաքացիների հետ ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Վթար փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վիրավորների մեջ են Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչն ու մի քանի ուսուցչուհիներ։

Այս խորագրի վերջին նյութերը