Ապատեղեկատվություն է. Դավիթ Բաբայանը՝ Արցախ զինտեխնիկա տեղափոխելու վերաբերյալ ադրբեջանցիների տարածած տեղեկատվության մասին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին խնդրեցինք մեկնաբանել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում` «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո: Պարոն Բաբայանը հակիրճ նկատեց միայն.
-Դա ապատեղեկատվություն է: Կան տեսախցիկներ, որոնք ցույց են տալիս: Այդ թվում տեսախցիկ կա տեղադրված Շուշիի մոտ՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում: Նրանք սրանով այլ հեռահար նպատակներ են հետապնդում, ինչը ռուսական կողմը, վստահ եմ, թույլ չի տա»: