Վարորդը ղեկն այնպես է թեքել, որ «պուլյան» իրեն չկպնի, կպել է տրակտորին. Խնապատի բնակիչ
Նոյեմբերի 5-ին Ադրբեջանը կրակ էր արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի՝ դաշտում գյուղատնտեսական աշխատանք կատարող տեխնիկայի ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն էր տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հղում կատարելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբին, որը տեղում արձանագրել է ադրբեջանական կողմից իրականացրած սադրանքը։
«Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող բնակչի վրա»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ադրբեջանական կողմից արձակված կրակի հետևանքով գյուղատնտեսական տեխնիկան վնասվել է։
Համաձայն հաղորդագրության՝ դեպքի առնչությամբ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունն ադրբեջանական կողմի հետ քննություն է տանում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Խնապատ գյուղի բնակիչ, տրակտորիստ Կարեն Մելքումյանը, ում տրակտորին փետրվարին թշնամին կրկին կրակել ու վնասել էր, ասաց, որ այս անգամ ինքը չի եղել գյուղատնտեսական աշխատանքներ կատարողը, եղել է այլ բնակիչ։
«Այս անգամ ես չեմ եղել, կողքի գյուղից է եղել տրակտորիստը։ Տրակտորն է վնասվել, հայելին ու մի քանի հատվածներ կոտրվել են, բայց փառք Աստծո, տրակտորիստին վնաս չի եղել։ Առաջին կրակոցին վարորդը ղեկն այնպես է թեքել, որ «պուլյան» իրեն չկպնի, կպել է տրակտորին ու վնասել այն, այս պահին գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են»,-պատմեց Խնապատի բնակիչը։
Ըստ նրա, այս պահին ադրբեջանական կողմը թույլ չի տալիս գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, ռուս խաղաղապահները բանակցում են, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան դաշտ մտնել, սպասում են արդյունքներին, թե ինչ կասեն ռուս խաղաղապահները։
«Դաշտերը թշնամու դիրքերին շատ մոտ են, մենք սպասում ենք, որ այս բանակցություններից հետո կկարողանանք աշխատանքներ անել։ Խնապատում մենք էլ շատ մոտիկ չենք գնում թշնամու դիրքերին, այդ դիրքերին մոտ գտնվող դաշտերում չենք կարողանում աշխատել, իսկ այն հատվածներում, որոնք դիրքերից հեռու են՝ աշխատում ենք»,-շեշտեց Կարեն Մելքումյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Կարեն Մելքումյանը աշխատանքներ էր կատարել Խրամորթի դաշտերում, այդ ժամանակ թշնամին կրակել էր նրա ուղղությամբ՝ ամբողջությամբ վնասելով տրակտորը: