Լրահոս

08.11.2022 18:17


Երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նոյեմբերի 7-ին Հրազդանի կիրճում հայտնաբերել և, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով, բաժին են տարել 33-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք, 15 սմ շեղբի երկարության դանակ և «Մակարով» տիպի օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված պահեստատուփով:

33-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը