Փաշինյանի աշխատակազմը գաղտնի է պահում նրան ԱՄՆ տեղափոխած օդանավի վարձակալության գինը. «Հետքը» պարզել է այն
Վարչապետի աշխատակազմը չի ասում, թե որքան գումար է ծախսվել մասնավոր ինքնաթիռ վարձակալելու համար, որով սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը թռել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Աշխատակազմը որպես հիմնավորում նշել է պետական գաղտնիքը, սակայն «Հետքը» պարզել է, թե ՀՀ պետբյուջեից ենթադրաբար որքան գումար է հատկացվել օդանավի վարձակալությանը։
Երևան-Նյու Յորք
Սեպտեմբերի 21-ին Ն. Փաշինյանը Երևանից թռավ Նյու Յորք: Նա օգտվել է մալթայական «AirX Charter» ավիաընկերության բիզնես դասի օդանավի ծառայություններից: Խոսքը բրազիլական արտադրության «Embraer Lineage 1000» ինքնաթիռի մասին է (մալթայական գրանցումը՝ 9H-FAB, տես գլխավոր լուսանկարում):
Դրա նախորդ օրը՝ ամսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել ՀՀ կառավարական պատվիրակություն ԱՄՆ գործուղելու մասին: Դրանով աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հանձնարարվել էր կազմակերպել չվերթ՝ Երևան-Նյու Յորք (սեպտեմբերի 21-ին) և Նյու Յորք-Երևան երթուղով (սեպտեմբերի 24-ին)։ Այս հարցում Հարությունյանին պետք է աջակցեր ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:
Թե ինչու է ընտրվել մալթայական «AirX Charter» ընկերությունը, վարչապետի աշխատակազմը չի ասում: Փաստ է, որ դրա «Embraer Lineage 1000» ինքնաթիռը սեպտեմբերի 21-ի գիշերը գերմանական Դյուսելդորֆից ժամանել է Երևան՝ ՀՀ պատվիրակության հետևից: Վարչապետի վերոնշյալ որոշումից բխում է, որ ամսի 21-ին Երևանից Նյու Յորք է թռել 9 հոգի: ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետը դեռ սեպտեմբերի 14-ին էր մեկնել ԱՄՆ: Բացի դրանից՝ ԱՄՆ-ում հայկական պատվիրակությանն էին միանալու այդ երկրում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Հարկ է նկատել, որ պատվիրակության անդամների ցանկում ներկայացված չեն ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակիցների անուններ, բայց դժվար է հավատալ, որ Փաշինյանին թիկնազոր չի ուղեկցել:
Ամեն դեպքում, ինչպես կարելի է տեսնել «AirX Charter»-ի պաշտոնական կայքում, «Embraer Lineage 1000»-ը նախատեսված է 19 ուղևորի համար, այսինքն՝ պաշտոնապես հաստատված պատվիրակության կազմից ավելի տարողունակ է:
Սեպտեմբերի 21-ի գիշերը «Զվարթնոց» ժամանելուց մոտ 1,5 ժամ անց 9H-FAB-ը Երևանից թռել է իռլանդական «Շանոն» օդանավակայան:
ԱՄՆ մեկնող շատ ինքնաթիռներ այս օդանավակայանն օգտագործում են վառելիքի վերալիցքավորման համար: Փաշինյանին տեղափոխող բորտը Իռլանդիայում վայրէջք է կատարել ամսի 22-ի լույս գիշերը, իսկ հետո Ատլանտյան օվիկանոսի վրայով ուղղություն վերցրել դեպի Նյու Յորք՝ Քենեդու անվան միջազգային օդանավակայան, որտեղ հասել է Նյու Յորքի ժամանակով ամսի 22-ի լույս գիշերը (Երևանի ժամանակով՝ սեպտեմբերի 22-ի առավոտյան):
Հայկական պատվիրակությանն այստեղ թողնելուց մոտ 1 ժամ անց օդանավը թռել է Ֆիլադելֆիա, որը Նյու Յորքից հեռու է 130 կմ:
Ամսի 22-23-ին Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ում, սեպտեմբերի 22-ին նաև ելույթ է ունեցել Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:
Ոչ թե Նյու Յորք-Երևան, այլ Ֆիլադելֆիա-Փարիզ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պատվիրակության հետադարձ չվերթը մեկնարկել է Ֆիլադելֆիայից: Գործուղման մասին վարչապետի վերոնշյալ որոշումը հուշում է, որ վերադարձող պատվիրակության կազմում եղել է 7 հոգի (կրկնենք՝ թիկնազորի մասին ինֆորմացիա չկա): Այստեղ նորից պիտի հիշեցնենք, որ «Embraer Lineage 1000»-ը նախատեսված է 19 հոգու համար, այսինքն՝ կրկնակի-եռակի ավելի տարողունակ, քան 7-9 հոգուց բաղկացած պատվիրակության կազմը: Վարչապետի աշխատակազմը չի ասում, թե ինչու է վարձակալվել ավելի մեծ տարողությամբ օդանավ, քան պատվիրակության անդամների թիվն է: Նկատենք, որ բիզնես դասի օդանավերը լինում են ամենատարբեր տարողության:
Վերևում ասվեց, որ սեպտեմբերի 24-ի հետադարձ չվերթը պետք է լիներ Նյու Յորք-Երևան ուղղությամբ: Սակայն Ֆիլադելֆիայից մեկնած 9H-FAB-ը սեպտեմբերի 25-ի լույս գիշերը «Շանոնում» վերալիցքավորվելուց հետո ոչ թե Երևան է եկել, այլ թռել է Փարիզ՝ «Լե Բուրժե» օդանավակայան:
Փաստորեն, սեպտեմբերի 25-ին՝ կիրակի օրը, Փաշինյանը եղել է Փարիզում, սակայն այն, որ նա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա ու հանդիպելու է նախագահ Էմանուել Մակրոնին, հանրությանը հայտնի դարձավ միայն հաջորդ օրը՝ երկուշաբթի։ Ընդ որում՝ հանդիպման մասին առաջինը հայտնեց Ելիսեյան պալատը, ապա՝ Փաշինյանի աշխատակազմը: Դատելով նախապես ծրագրված (վարչապետի որոշման մեջ նշված) երթուղու փոփոխությունից՝ կարող ենք ասել, որ Փաշինյան-Մակրոն հանդիպման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ից հետո:
Սեպտեմբերի 26-ի գիշերը հայկական պատվիրակությունը Փարիզից վերադարձել է Երևան: Բայց այս անգամ վարչապետին ու նրա ուղեկցիներին տեղափոխել է ոչ թե մալթայական «Embraer Lineage 1000»-ը, այլ ՀՀ կառավարական բորտը՝ «Airbus A319»-ը:
Կառավարական օդանավն ավելի քան 2 օր սպասում էր ՀՀ պատվիրակությանը
Ընդ որում՝ ՀՀ կառավարական օդանավը դեռ սեպտեմբերի 24-ի կեսօրին էր Երևանից մեկնել «Լե Բուրժե» ու մինչև ամսի 26-ի գիշեր սպասում էր այնտեղ:
Հայտնի չէ՝ արդյոք «Airbus A319»-ը ուղևոր է տեղափոխել Փարիզ՝ Փաշինյան-Մակրոն հանդիպման համար (ինչ-որ մեկին Ֆրանսիա գործուղելու մասին վարչապետի համապատասխան որոշում չի եղել այդ ընթացքում), թե մեկնել է դատարկ՝ զուտ ԱՄՆ-ից վերադարձող պատվիրակությանը Հայաստան տեղափոխելու համար: Անկախ ամեն ինչից՝ 2 օրից ավելի օդանավակայանում կայանելն ու այդ ընթացքում թռիչքային անձնակազմի կեցության ապահովումը ենթադրում է համապատասխան ծախսեր ՀՀ պետբյուջեից:
Սա գրում ենք այն պատճառով, որ երբ 2019-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կրկին վարձակալված բիզնես դասի օդանավով մեկնել էր ԱՄՆ ու զուտ վարձակալության համար ծախսել շուրջ 350.000 դոլար, ինչը մի շարք հարցեր առաջացրեց, օրինակ՝ թե ինչու երթուղու մի մասը չի իրականացրել ՀՀ կառավարական ինքնաթիռը (Հայաստանից մինչև Արևմտյան Եվրոպայի որևէ օդանավակայան, որտեղից տրանսատլանտիկ չվերթը կկատարեր այլ ինքնաթիռ),հիմնավորումն այն էր, որ կառավարական բորտը պետք է այդ տարանցիկ օդանավակայանում սպասեր պատվիրակության վերադարձին, միաժամանակ հարկ կլիներ ապահովել թռիչքային անձնակազմի կեցությունն այդ ընթացքում: Ստացվում է, որ հիմա արվում են այնպիսի քայլեր, ինչպիսիք նախկինում ծախսատար էին համարվում:
Բայց սա նախկին ու ներկա գործելաոճի միակ ու գլխավոր տարբերությունը չէ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: