Քաղաքական

07.11.2022 17:13


Բանտը նրանց սպասում է գրկաբաց. Նարեկ Մանթաշյանը՝ իշխանությունների մասին (տեսանյութ)

Բանտը նրանց սպասում է գրկաբաց. Նարեկ Մանթաշյանը՝ իշխանությունների մասին (տեսանյութ)

Այս իշխանություններն իրենց հատուկ պոպուլիզմով հանրությանը համոզում էին, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, իսկ գալուց հետո երբ տեսան, որ հնարավոր է սեփական գրպանները լցնել, քաղաքացին ավելի շատ տուգանքի մատերիալ դարձավ: Yerevan.Todayy-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը:

«Քաղաքացին այն աստիճանի դարձավ տուգանքի մատերիալ, որ եթե ժամանակին այդ քաղաքացին գոնե կարողանում էր վաստակել ու այդ տուգանքները վճարել, հիմա անելանելիությունից դրդված գնում է ինքնահրկիզման: Եվ մարդիկ ժամանակին էին հիասթափված այս իշխանություններից, հիմա արդեն մարդիկ այս իշխանությունների շնորհիվ հիասթափվում են սեփական կյանքից»:

Այս խորագրի վերջին նյութերը