Աշխարհ

06.11.2022 23:22


Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսում Արևմտյան Ադրբեջան նահանգի մոտ

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսում Արևմտյան Ադրբեջան նահանգի մոտ

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հյուսիս-արեւմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանում լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին:

Այս մասին հայտնում են իրանական լրատվական գործակալությունները:

Զորավարժություններն անցկացվում են Պասվայի և Պիրանշահրի շրջանում:

Զորավարժությունները կանցկացվեն գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը բարձրացնելու նպատակով:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը