ԿԱՐՄԻՐ ԱՍՏՂԸ ՃԱԿԱՏՆԵՐԻՆ՝ դեպի անպաշտպանություն (լուսանկար)
Երկու լուսանկար, որտեղ պատկերված են իշխանական պատգամավորներն ու Բանակի թշվառ ներկան…
Առաջինում թիկունքով կանգնածը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, որն իր մի քանի կուսակից հանձնաժողովականների հետ այցելել է ՀՀ ԶՈՒ N զորամաս (շատերը գիտեն այդ զորմասի տեղակայման վայրը)։ Ահա այս այցի մասին պաշտոնական հաղորդագրությունը՝ https://www.facebook.com/defensecommittee/posts/pfbid0mNUJLqqKk6kwPoFj2oQPjMW5BXvMoemrK4q3z5JtTgwTQerNYp9wHYeaxyCgWAdtl։ Լուրի խմբագրման հիշողությունն էլ վկայում է, որ ջնջվել է ինչ-որ նյութ։ Ահա այս լուսանկարը։ Անդրանիկ Քոչարյանն է՝ սպարապետի հայացքով դիտում է պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ուսումնավարժական հավաքները և դրանում մասնակցություն ունեցող զինծառայողներին: Իսկ թե ինչպես են հանդերձավորում հավաքների մասնակիցներին, վկայում է արդեն ջնջված լուսանկարը։ Կարմիր աստղով, խորհրդային, 40-ականների սաղավարտ, տարատեսակ, զրահաբաճկոններ։
Իշխանական պատգամավորուհիներ, Պաշտպանության նախարարի ներկայացում ու նոփ-նոր զրահաբաճկոններ, սաղավարտներ։ Նրանք չեն բարձրանալու մարտական հենակետեր, նրանք քարոզչության, ֆոտոսեսիայի համար են։ Դե որ լուսանկար է՝ պետք է ամեն ինչ նորը լինի, գեղեցիկ։ Իսկ վարժական հավաքների մասնակիցները՝ տեսախցիկներից հեռու են, ուրեմն՝ կարիք էլ չկա մտահոգվել առաջնագիծ գնացողների հանդերձանքի մասին։ Լավ է, առնվազն այս անգամ զրահաբաճկոն ու սաղավարտ նախատեսել են։ Սեպտեմբերյան ագրեսիայի օրերին բազում կամավորագրվածների ի սկզբանե զգուշացնում էին՝ դա էլ չկա. մեկ Կալաշնիկով ու չորս փամփշտակալ միայն։
Սա է այս իշխանության այդքան քարոզած բանակի բարեփոխումների ռազմավարությունն ու պրոֆեսիոնալ բանակը։

Իսկ արդեն երկրորդ լուսանկարը իշխանական շոու կրակային դասընթացներից է https://www.facebook.com/defensecommittee/posts/pfbid0mNUJLqqKk6kwPoFj2oQPjMW5BXvMoemrK4q3z5JtTgwTQerNYp9wHYeaxyCgWAdtl։
Իշխանական պատգամավորուհիներ, Պաշտպանության նախարարի ներկայացում ու նոփ-նոր զրահաբաճկոններ, սաղավարտներ։ Նրանք չեն բարձրանալու մարտական հենակետեր, նրանք քարոզչության, ֆոտոսեսիայի համար են։ Դե որ լուսանկար է՝ պետք է ամեն ինչ նորը լինի, գեղեցիկ։ Իսկ վարժական հավաքների մասնակիցները՝ տեսախցիկներից հեռու են, ուրեմն՝ կարիք էլ չկա մտահոգվել առաջնագիծ գնացողների հանդերձանքի մասին։ Լավ է, առնվազն այս անգամ զրահաբաճկոն ու սաղավարտ նախատեսել են։ Սեպտեմբերյան ագրեսիայի օրերին բազում կամավորագրվածների ի սկզբանե զգուշացնում էին՝ դա էլ չկա. մեկ Կալաշնիկով ու չորս փամփշտակալ միայն։
Սա է այս իշխանության այդքան քարոզած բանակի բարեփոխումների ռազմավարությունն ու պրոֆեսիոնալ բանակը։
Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից