Քաղաքական

05.11.2022 20:50


ՔՊ վարչությունում Արսեն Թորոսյանի ներկայությունը ազդակ է, որ իրենք գնալու են թուրքերի հետ մերձեցման. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

ՔՊ վարչությունում Արսեն Թորոսյանի ներկայությունը ազդակ է, որ իրենք գնալու են թուրքերի հետ մերձեցման. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Եկեղեցու դերը հայ ազգի կյանքում էապես տարբերվում է այլ եկեղեցիների առաքելություններն այլ երկրներում. Մեր եկեղեցին դարեր ի վեր, երբ չենք ունեցել պետականություն, եղել է նաև պետական իշխանություններին փոխարինողը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

«Ես սա ասում եմ նրանց, որոնք ասում են՝ եկեղեցին թող Աստծո հարցերով զբաղվի, իսկ աշխարհիկ հարցերով թող աշխարհիկ իշխանությունները զբաղվեն: Ոչ, եկեղեցին եղել է պատասխանատու եղել է պատասխանատու այս ազգի համար, ուստի Վեհափառի օրհնությունն ու Բագրատ Սրբազանի այստեղ ներկայությունը ցույց է տալիս, թե ինչքան ծանր է վիճակը, որ Եկեղեցին որպես ազգի պահապան սյուներից մեկը, զգոնության կոչ է անում, զգոնության զանգեր է խփում, որ հասկանանք, որ ազգն ու պետությունը ամբողջական կործանման առաջ են կանգնած:

Այսօր թուրքերը սալյամիի քաղաքականություն են իրականացնում: Ամբողջը չեն կարող միանգամից վերցնել, մաս-մաս կտրելով ուզում են մեր ազգը ոչնչացնել: Սա կոչնակ է սթափվելու և հասկանալու, որ խոսքն ընդհանրապես իշխանությանը չի վերաբերում, խոսքը միայն Արցախին կամ Հայաստանի մի պատառին չի վերաբերում, այլ ամբողջ ազգի գոյության խնդիր է: Թուրքերն էլ պարզ հայտարարել են, որ իրենց խնդիրը ամբողջ հայ ժողովրդին ու Հայաստանը վերացնելն է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ ՔՊ վարչության նախագահ դարձավ Նիկոլ Փաշինյանը, արդյոք դա նշանակում է, որ այլևս իր կուսակից ընկերներին չի վստահում, ընդդիմադիր պատգամավորը պտասխանեց. «Նիկոլ Փաշինյանը սկզբում իրենց կուսակցության նախագահն էր, հետո երբ վարչապետ դարձավ, փորձեց ներկուսակցական ժողովրդավարություն խաղալ: Հիմա հասկանում է, որ այս պայմաններում կարող է իր կուսակցությունն էլ ճեղք տա, դրա համար ստանձնում է նաև կուսակցական ղեկավարությունը, Սուրեն Պապիկյանից վերցնում է ղեկավարությունը: Բայց մենք ՔՊ համագումարում նաև ւորիշ հետաքրքիր բան տեսանք, որ ընտրություններից մի քանի օր հետո հանկարծ վերահաշվարկ են անում և փոխում են իրենց վարչության կազմը:Եթե իրենք սեփական կուսակցությունում են այդպես անում, պատկերացրեք, թե իրենց նշանակած ԿԸՀ նախագահը պետական ընտրություններն ինչպես է անցկացնելու: Ի՞նչ ստացվեց, երկրի փոխվարչապետին երկիր են վստահում, իսկ կուսակցությունում չե՞ն վստահում: Սա ի՞նչ մոտեցում է: Նիկոլ Փաշինյանը փորձելով սեփական իշխանությունը իր կուսակցության ներսում ամրապնդել, նաև բերեց մարդկանց, որոնք հավանաբար, ավելի շատ է վստահում: Նաև Արսեն Թորոսյանի ներկայությունը հստակ ազդակ է, որ իրենք գնալու են թուրքերի հետ մերձեցման»,-ընդգծեց Արթուր Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը