Քաղաքական

04.11.2022 20:31

ՀՀ իշխանությունը և նրան սատարող երկրները անհանգստացած են հանրահավաքից. Մանուկյանը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին

ՀՀ իշխանությունը և նրան սատարող երկրները անհանգստացած են հանրահավաքից. Մանուկյանը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին

Ենթադրելի է, որ Հայաստանի իշխանությունները եւ նրանց սատարող երկրներն անհանգստացած են նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքից եւ դրա ծավալներից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր իր քաղաքացիներին հանրահավաքի հետ կապված զգուշացումներ է արել՝ նշելով, որ անգամ խաղաղ հավաքները կարող են բախումների վերածվել եւ անգամ բռնություններով ուղեկցվել։

«Խորհուրդ կտամ ովքեր, որ առավոտից գիշեր կոկորդները պատռում էին Հայաստանի ինքնիշխանության, այլ երկրների՝ մեր երկրի ներքին գործերին չխառնվելու հարցում, Զատուլինին առավոտից գիշեր հայհոյում են, նրանք էլ թող պարզաբանեն՝ ինչպես պատահեց, որ Միացյալ նահանգները ներքաղաքական իրադարձության հետ կապված զգուշացում է անում՝ փորձելով արգելակել Միացյալ նահանգների այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք իրենց հայացքներով համոզված են, որ այս իշխանությունը Արցախը հանձնում է Ադրբեջանին եւ այս իշխանության գործողությունները դավաճանական են»,-ընդգծեց Մանուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։