Արցախի ժողովրդի կողքին կանգնելը պետք է հիմքը լինի մեր ապագան կառուցելու համար. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
Իշխանությունների անլուրջ, դավադիր վերաբերմունքը պետության նկատմամբ նոր չէ, արդեն քանի տարի է այդ դրսևորումներն ավելի քան ակնհայտ են: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և ընդգծեց.
«Առնվազն այն, թե ինչու ստեղծվեց այն իրավիճակը, որ Ադրբեջանը կարողացավ հարձակում գործել Լեռնային Ղարաբաղի վրա, փաստն է այն բանի, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ պետականամետության շրջանակներում կարելի է դիտարկել, ոչ էլ ընդհանրապես քաղաքական հասունության»:
Աննա Գրիգորյան խոսքով՝ վերջին զարգացումներն ուղղակի ապացուցում են, որ իշխանությունները ոչ միայն չեն վերահսկում իրավիճակը, այլև որևէ ցանկություն չունեն դա անելու.
«Իրենք ուզում են բնակչությանն այնպիսի հակասական ինֆորմացիա տրամադրել, որ մարդիկ էլ չկողմնորոշվեն՝ հիմա իրականությունը ո՞րն է: Իսկապես առանց այն էլ ինֆորմացիոն նման հոսքերի պարագայում մարդը չի կողմնորոշվում, թե որն է ճիշտը, որն է սխալը, իսկ երբ մի աղբյուրի կողմից տարբեր հակասական ինֆորմացիաներ են գալիս, մարդն ուղղակի խելագարվում է»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի վերջին գրառումների շարքին, որտեղ նա խորհուրդ է տալիս մոռանալ, չլացել, չսգալ, Աննա Գրիգորյանն ասում է. «Դեռևս տարիներ առաջ այդ սատանայական նարատիվը մտցվեց մեր հասարակության մեջ, և այն հիմա շատ ավելի մեծ մասշտաբների է հասնում՝ կոնկրետ այդ անձի կողմից: Ժամանակին ասում էր, որ մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, և այդ գաղափարն աճեց ու հասավ նրան, որ մենք չպետք է սգանք մեր տղաների մահը, լացը պետք է դադարեցնենք և ավելին՝ պետք է թաղենք մեր 5000-ամյա պատմությունը, ինչպես մայրն է թաղում իր որդուն: Բանական մարդու կողմից մեկնաբանելը սրանք մի փոքր դժվարանում է, որովհետև սա սատանայական նարատիվներ են»:
Աննա Գրիգորյանը նաև հավելում է՝ չնայած նրան, որ հատկապես պատերազմից հետո մարդիկ հոգնել են, ուզում են իսկապես խաղաղ միջավայրում ապրել, միասնականություն և համերաշխություն տեսնել իրենց շրջապատում, հիմա պետք է հասկանան, որ սա մեր ժողովրդի, մեր պատմության համար ճակատագրական փուլ է. «Այստեղ պետք է մեր վճռականությունը հայտնենք առ այն, որ մենք արժևորում ենք մեր պատմությունը, մենք առ ոչինչ չենք կարող համարել մեր հազարավոր տղաների զոհողությունները, մեր ժողովրդի զրկանքները, Արցախյան գոյամարտը, որը դարեր ի վեր ունեցած մեր զրկանքներից ու պարտություններից հետո առաջին հաղթանակն է եղել: Հիմա մենք չպետք է ամաչենք, կամ ինչպես ՔՊ-ականներն են ասում՝ դա պատահականություն է եղել, սխալմունք է եղել, որ մենք հաղթել ենք, չէ դա մեր մեծագույն հաղթանակներից մեկն է եղել: Մենք պետք է արժևորենք, մենք պետք է իսկապես մեզ լավ զգանք, որ, ի վերջո, մեկ անգամ կարողացել ենք երկար տարիների պարտությհունենրից հետո հաղթանակ կերտել:
Նոյեմբերի 5-ի հանրահավաքն այն մասին է, որ հայ մարդն անկախ իր քաղաքական հայացքներից, անկախ իր ունեցած դիրքորոշումենրից՝ այս կամ այն հարցի վերաբերյալ, անկախ նրանից, թե ինչպես են ընդդիմությանը կամ ինձ անձնապես վերաբերում, պետականություն ունենալը և Արցախի ժողովրդի կողքին կանգնելը պետք է հիմքը լինի մեր ապագան կառուցելու համար»: