Լրահոս

04.11.2022 12:55


Արմավիրի մարզում բախվել են Opel-ն ու VAZ 2106-ը․ կա վիրավոր

Արմավիրի մարզում բախվել են Opel-ն ու VAZ 2106-ը․ կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 46-ամյա Կարեն Հ․-ի վարած Opel մակնիշի և 37-ամյա Ներսես Փ.-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ներսես Փ․-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը