Սա նշանակում է աշխարհաքաղաքական ճողվածք․ Իշխան Սաղաթելյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Ֆրանսիայի հրապարակում նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին, խորհրդարանական ընդդիմությունը հրավիրում է միասնության հանրահավաքի՝ շեշտելով, որ միասնությունը ոչ թե որեւէ անձի կամ ուժի, այլ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ է: Այս մասին զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։
—Պարոն Սաղաթելյան, փաստորեն, հանրահավաքով եւս մեկ անգամ արձանագրելո՞ւ եք, որ դեմ եք հիմնախնդրի լուծման արեւմտյան տարբերակին, որով նախատեսվում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում:
—Ամեն ինչ շատ պարզ է, նաեւ վերջին Ազգային ժողովի հայտարարություններին մասնակցելու մեր նպատակն էր, որ հստակ արձանագրվեր՝ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է: Ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք: Ընդ որում՝ լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, չինական, հնդկական, թե արեւմտյան, կապ չունի: Որեւէ տարբերակ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ համար անընդունելի է: Էլի եմ ասում՝ մինչեւ վերջ պայքարելու ենք դրա դեմ: Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը եւ մանդատը` միայնակ որոշելու հինգհազարամյա ժողովրդի ճակատագիրը: Բազմաթիվ անգամ ասել ենք՝ սա միայն Արցախի հարցը չէ, այլ Հայաստանի, հայկական պետականության գոյության հարց է: Այն, ինչ անում է այս խեղկատակը մեր երկրի, ժողովրդի գլխին, տանելու է կործանման, որը պետք է պարզապես կանխել եւ կասեցնել:
—Հանրային ընդվզման նոր ալիքով հնարավոր լինելո՞ւ է կանխել եւ կասեցնել այս կործանարար ընթացքը:
—Միակ ճանապարհը` երկիրը նոր կապիտուլիացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության դեմ: Այս առումով մեր պայքարը որեւէ կերպ կանգ չի առել, եւ վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք դրա համար: Լինի Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, թե` մեկ այլ տեղ, մեր դիրքորոշումը շատ հստակ է: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ մենք ամեն տեղ մի բան չենք ասում, մյուսին հակասում: Մեզ համար կարմիր գիծ է եւ քննարկման ենթակա չէ, չի՛ կարող լինել որեւէ լուծում, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում:
—Հիմա իշխանական շրջանակներն առաջ են տանում այն թեզը, թե Հայաստանը, բանակցություններում չշոշափելով Արցախի հարցը, ճանապարհ է բացում Ադրբեջանի եւ Արցախի ուղիղ երկ- խոսության համար: Ի՞նչ կասեք այս մասին:
—Սա արդեն ձեռառնել է նշանակում: Ամեն ինչ այնքան ակնհայտ է եւ պարզ, որ նույնիսկ մանեւրելու տեղ չկա: Միայն Նիկոլ Փաշինյանը, իր թիմը եւ իրեն սպասարկողները կարող են ժուլիկություն անել եւ փորձել ժողովրդին համոզել հակառակը: Սրանք այնքան են խաբել, որ իրենց ամեն մի հայտարարությունը մեր հասարակության ու ժողովրդի համար վիրավորանք է: Ինչքա՞ն կարելի է ամեն անգամ զիջել, պայմանավորվել ու արդարանալ, ինչ-որ հիմ- նավորումներ բերելով, թե` այդպես չէ, դուք մեզ սխալ եք հասկացել:
—Իսկ ինչպե՞ս հասկանալ այն, որ իշխանությունը մի կողմից` հակառուսական տրամադրություններ էր գեներացնում, իսկ մյուս կողմից` Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ռուսական կողմի առաջարկներն ընդունելի են եւ ստորագրում է Սոչիում ընդունված հայտարարության տակ:
— Սա նշանակում է աշխարհաքաղաքական ճողվածք, այսինքն՝ գնալ Բրյուսել ասել մի բան, Մոսկվայում` մեկ այլ բան, Վաշինգտոնում` մի ուրիշ բան, եւ գավառական ժուլիկությամբ երկիրը սարքել աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության եւ հակասությունների մանրադրամ: Գիշերը ՀԺ-ով այլ բան է գրում, կեսօրին Թվիթերով այլ բան է ասում, իսկ երեկոյան, վստահ եմ, զուգահեռ այլ կենտրոնների այլ բան է ասելու եւ գնալու է փակ սենյակներում լրիվ ուրիշ բան ասի:
—Ակնհայտ է, որ Արեւմուտքն այդքան հեշտությամբ իր առաջարկած տարբերակից ձեռք չի քաշի: Ըստ Ձեզ` դրանո՞վ է պայմանավորված վերջին օրերին Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, արեւմտյան այլ բարձրաստիճան ներկայացուցիչների ինտենսիվ այցերը Հայաստան:
—Ամեն մեկն այս իրավիճակում իր «փայն» է ուզում Հայաստանից, մինչդեռ բանակցությունների սեղանին Հայաստանը պետք է հանդես գա հայկական օրակարգով: Հաճախ մեզ հարց են տալիս՝ մոսկովյան տարբերակի՞ն եք կողմնակից, թե՞ վաշինգտոնյան... Մենք հայկական տարբերակ ենք ուզում, որը կպաշտպանի հայկական շահերը եւ մեր պետականության 5 գոյությունը չի վնասի:
Նիկոլի առաջարկածը եւ իբր միջազգային աջակցության ծրագիրն Արցախի հանձնում է, որը բերելու է հայկական պետականության կորստի: Ովքեր ասում են՝ Արցախը տանք, Հայաստանը պահենք, նրանք հայ ժողովրդի դավաճաններն են: Դրանով Հայաստանը չենք պահելու, հիշեք՝ թուրքը հասավ Ջերմուկ այն ժամանակ, երբ տվեցինք Բերձորը, Աղավնոն, Սուսը եւ մյուս համայնքները:
—Բայց իշխանությունն իմիտացիա է ստեղծում, որ բոլոր ռեսուրսները ներդրել են եւ ամեն ինչ անում են մեր բանակի եւ արտաքին քաղաքականության համար...
—Եթե ամեն ինչ անում են, եւ լինում է այն, ինչ կա, ուրեմն՝ ոչինչ չեն անում, ի վիճակի չեն եւ րոպե առաջ պետք է հեռանան: Գիշեր-ցերեկ խոսում են տնտեսական աճից , բայց հայ զինվորը դեռ վրանների տակ է: Ասում են՝զենք չունենք, բահ, ցեմենտ ու տրակտոր էլ չունե՞ն, որ խրամատ փորեն: Հետեւողականորեն, ծրագրավորված դավաճանության եւ անգործության արդյունքում երկիրը կտոր-կտոր հանձնում են, էլ ուրիշ բացատրություն չկա: Ուզում եմ շատ հստակ արձանագրել` մենք դեմ չենք խաղաղությանը, դեմ չենք բանակցություններ վարելուն` այդ թվում նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Բայց այդ խաղաղությունը չպետք է լինի հայ ժողովրդի հայրենազրկման եւ Արցախը կորցնելու գնով: Հետեւաբար այն տպավորությունը, թե ընդդիմությունը չի ուզում բանակցել, ուզում է պատերազմ, անհիմն է: Մենք ուզում ենք իրական եւ արժանապատիվ խաղաղություն ու դրա համար պատրաստ ենք պայքարելու: Այդ հնարավորությունն ու ռեսուրսները կան: Թշնամու զորքերը պետք է դուրս շպրտվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից: Դու չես կարող խոսել խաղաղության մասին, երբ մեր խրամատներում այս պահին կան հայ զինվորների դիակներ, այդ թվում` նաեւ բուժքրոջ դիակ: Բայց այս պայմաններում գնում են Ալիեւի ու էրդողանի հետ սիլի-բիլի են անում, ժպտալով խոսում են ինչ-որ խաղաղության մասին: Դրա համար էլ մեզ որեւէ մեկը չի հարգում, եւ այսօր Հայաստանն այս իրավիճակում է:
—Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Քըլըչն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ չբացառելով «Ֆուտբոլային դիվանագիտություն 2» տարբերակը եւ ընդգծել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւս դրական ընթացք կա, եւ այն առանց սադրանքների պետք է անցնի: Ի՞նչ կասեք այս մասին:
—Երբ նոր սկսվում էին Թուրքիայի հետ բանակցությունները, մեզ ասում էին՝ մի կապեք այն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Մինչդեռ Ադրբեջանը չի կարող Թուրքիայից առանձին քաղաքականություն վարել, որովհետեւ իրենց նպատակը մեկ է: Անընդհատ արդարանում էին, թե տարանջատում են արել, Թուրքիայի հետ առանձին հարաբերություններ են փորձում պարզել, հիմա են հասկացել, թե ինչ էինք ասում: Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնալիք է ՀՀ պետականության համար, եւ իրենց բոլոր քայլերը բխում է դրանից: Իրենք խաղաղության անվան տակ փորձում են Արցախում իրականացնել նոր ցեղասպանություն եւ էթնիկ զտում: Մենք պետք է ունենանք իշխանություն, ով պատրաստ է պաշտպանելու երկրի սահմանները, այսինքն՝ տարածքային ամբողջակասնությունը, պայքարելու ինքնորոշման եւ ինքնիշխանության համար: Հիմա այս իշխանությունը ձեւ է բռնել, թե պայքարում են ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար ուկեղտոտքարոզչությունենիրականացնում: Մինչդեռ 127 քառ. կմ թշնամին տարածք է գրավել այս մեկուկես ամսվա ընթացքում: Սա Երեւանի կեսից ավելին է: Ու այսքանից հետո` ինչ-որ ինքնիշխանությունից են խոսում: Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքն այսօր ՀՀ իշխանությունն է:
—Այդուհանդերձ, 44-օրյա պատերազմից հետո` օրինակ, Թուրքիայի հետ չերկխոսելու այլընտրանքը ո՞րն է:
—Մենք երբեք չենք ասում Թուրքիայի հետ չպետք է խոսենք: Ասում ենք, որ պետք է խոսենք ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ գլխավորապես նաեւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ու մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մենք երբեք խոսելուն դեմ չենք , բայց այդ խոսակցության եւ սեղանին դրված տարբերակներում պետք է քննարկման առարկա լինեն հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի կենսական շահերը:
—Ինչպե՞ս...
—Շատ հստակ, կան կարմիր գծեր, որոնք երբեք հատել հնարավոր չէ: Այն անճարությունը, որ ասում են՝ դե ի՞նչ անենք, բանակ չունենք, զենք չունենք, պետք է մի կողմ դնել: Դու որեւէ բան չես արել այդ ամենն ունենալու համար: Ավելին` հետպատերազմյան երկրում վեց ամիս գլխավոր շտաբի պետ չես ունեցել, երկու տարվա մեջ նորմալ փորած խրամատ չունես: Սա նշանակում է, որ ոչ թե հնարավորություն ու ռեսուրս չկա, այլ ցանկություն չկա: Այսպես են իրականացնում թշնամու ծրագիրը: Այդ «ինչպես»-ի պատասխանը բազմաթիվ անգամ ասել ենք, թե որն է: Պետք է ճիշտ արտաքին քաղաքականություն, բանակի վերականգնում եւ ժողովրդի համախմբում, որ այս իրավիճակից դուրս գանք: Սրանք անում են ամեն ինչ ճիշտ հակառակը, հետեւաբար չի կարող սրանցով լինել այդ հնարավորությունը»: