Նոյեմբերի 5-ին, 15:00-ին ես կլինեմ Ֆրանսիայի հրապարակում. gg հայկական ընկերության հիմնադրի կոչը (տեսանյութ)
Ստեփանակերտի փողոցներով քայլելիս ես ինձ մեղավոր եմ զգում: Այն բանի համար, որ շատ բան կարող էի անել, բայց չեմ արել:
Մեղավոր եմ զգում իմ ազգի այն բոլոր զավակների առջև, որոնք ավելի շատ բան են արել մեր դարավոր պայքարի համար: Ես ժամանակ ունեցել եմ այն բոլոր երազներն, որոնք մեզ ավելի ուժեղ կդարձնեին, կյանքի կոչել:
Չեմ արել, քանի որ չեմ գնահատել կյանքի ամեն մի օրը, րոպեն, վայրկյանը:
Բայց պայքարը շարունակվում է և ես կարող եմ ուղղել իմ սխալները: Մենք կարող ենք ուղղել մեր սխալները միասին:
Մի քանի օր առաջ Ստեփանակերտում մեծ բազմություն էր հավաքվել: Հայ մարդը ցույց տվեց իր կամքը:
Մոտ 40.000-60.000 մարդ, բնակչության մոտ 30%-ը բարձրաձայնեցին իրենց կամքն՝ ապրելու իր հողի վրա, հայկական պետությունում:
Նոյեմբերի 5-ին ժամը 15:00-ին Արցախ աշխարհի հայերն ուշադիր հետևելու են, թե Երևանում ինչքան հայ իր ձայնը կբարձրացնի ի պաշտպանություն իրենց եղբայրների և քույրերի: Իրականում ամբողջ աշխարհի հայությունն է հետևելու, թե ինչքանս կկանգնենք մեր Արցախում բնակվող քույրերի և եղբայրների կողքին, ինչպես փոքր եղբայրն է հետևում ավագ եղբոր գործողություններին, այն պահին, երբ ինքը անհավասար կռվի մեջ է հայտնվել:
Սա շատ պարզ միտք է:
Գիտեմ, որ շատերս դա չենք հասկանում:
Փորձեմ բացատրել՝ կիրառելով Ստանիսլավսու մեթոդը:
Պատկերացրեք, որ դուք Ստեփանակերտցի եք, Բերձորցի կամ Մարտունեցի, Ճարտարցի կամ Հաթերքցի, կամ Հադրութից տեղահանվել եք և ապրում եք Ստեփանակերտում:
Երևանում հանրահավաք է տեղի ունենում՝ ի պաշտպանություն Արցախի:
Ի՞նչ կզգաք դուք, եթե այդ հանրահավաքում հոծ բազմություն չտեսնեք:
Մենք իրավունք չունենք մեր քույրերի և եղբայրների կողքին չլինել, դա մեզ չեն ների ոչ մեր նախնիները, ոչ էլ եկող սերունդները...
Այդ պատճառով վաղը, նոյեմբերի 5-ին, 15:00-ին, շաբաթ օրը, ես կլինեմ Ֆրանսիայի հրապարակում:

Խնդրում եմ տարածեք այս փոստը,
շատ եմ խնդրում,
նշեք, թե ինչու եք դուք գալու այդ օրը:
Միասին մենք ուժեղ ենք!
Միասին մենք դեռ շատ մեծ գործեր ենք անելու!
#ՄեծՀայք
Խաչատուր Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից