Ռուս–արևմտյան հակամարտության և ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան են ժամանել ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց հետ զգալի գումարներ են բերում ու ծախսում մեզ մոտ՝ առաջացնելով մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Դա անշուշտ ազդում է տնտեսական վիճակի վրա և վիճակագրությունը ֆիքսում է աճ։
Աճի վրա ազդում են նաև ՌԴ–ի դեմ արևմտյան սանկցիաները, քանզի Հայաստանը դառնում է տարանցիկ գոտի, ինչը ևս ազդում է տնտեսական աճի վրա։ Ի դեպ, նաև գների վրա է ազդում։ Գներ, որոնք կտրուկ աճել են՝ աղքատների համար լուրջ գլխացավանքի վերածվելով։
Նիկոլ Փաշինյանն արտաքին գործոնների ազդեցության տակ տեղի ունեցող տնտեսական գործընթացները վերագրել է իրեն ու իր գլխավորած կառավարությանը, թե բա՝ մենք օլիգարխիայի դեմ ենք պայքարել, դրա համար էլ տնտեսական աճ է եղել։
Նախ արձանագրենք, որ անգամ Նիկոլի կարկառուն թիմակից Խաչատուր Սուքիասյանն է համոզված հայտարարում, որ ՀՀ տնտեսական աճի հետ կառավարությունը կապ չունի և դա այլ պատճառով է եղել (Սուքիասյանն, ակնհայտորեն, անձնական հաշիվներ ունի Էկոնոմիկայի տխրահռչակ ղեկավարի հետ, բայց դա տվյալ դեպքում էական չէ, քանզի նրա տված գնահատականը ճիշտ է)։
Ինչ վերաբերում է օլիգարխիայի դեմ պայքարին, ապա այս առումով Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, ստում է։ Նրանց, ում ընդունված է Հայաստանում օլիգարխ անվանել, ամենևին էլ ապաօլիգարխացման չեն ենթարկվել։ Նրանց մի մասը ՔՊ–ի ցուցակով դարձել են պատգամավորներ, մյուս մասը ճամբարափոխ են եղել ու հիմա նոր տերերին են ախպերավարի մուծվում, իսկ երրորդները՝ գործարքի են գնացել իշխանության հետ՝ ապօրինի գույքի ու փողերի մի մասը «տակից» վճարելով իշխանությանը, մի փոքրիկ մասը տալով պետությանը և մնացած մասը պահելով իրենց։
Նիկոլը բոլոր օլիգարխների հետ գործարքի է գնացել։ Ինչի՞ մասին է խոսքը։
Բացի այդ՝ Նիկոլի օրոք ձևավորվել են, այսպես կոչված, հեղափոխական օլիգարխներ։ Այս նորաթուխները 2018–ի իշխանափոխությունից առաջ պարտքով գարեջուր խմողներ էին, կիսաբոմժական կարգավիճակ ունեին, նույնիսկ սեփական ավտոմեքենա չունեին շատերը։ Հիմա սրանք դոլարային միլիոնատերեր են դարձել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Սուրեն Պապիկյան․ սրանք հիմա մեծահարուստ են դարձել։ Եվ շարքը շարունակելի է։
Նիկոլն իր նեղ շրջապատի համար կապիտալի նախնական կուտակում է ապահովել։ Սբխեչի ուլի դեմքով Ավինյան Տիգրանը դարձել է հսկայական հնարավորությունների տեր, Ալենն ու Սուրենը «ասֆալտի հեղափոխականներ» են ու փոխարինելու են եկել Սասուն Միքայելյանի տիպի «ասֆալտի ֆիդայիններին»։Արսեն Թորոսյանի կողմից ձեռք բերվող սեփականությունների մասին օդում կախված այնքան լուրեր են պտտվում, որ եթե դրանց 1 տոկոսն էլ հաստատվի, ապա արդեն իսկ կստանանք օլիգարխիկ կայֆեր։Սրանք այնքան են հարստացել, որ արդեն չեն էլ կարողանում թաքցնել իրենց ունեցածը․ այլասերվել են մինչև վերջ։
Էլ չխոսած այն մասին, որ Նիկոլի աշխատակազմում կան հսկայական գումարներով ԱՄՆ–ում բնակարան գնողներ, տենդերներ շահողներ և այլն։ Դե իսկ Նիկոլի կինն արաբական շեյխերին հարիր արտասահմանյան ուղևորություններ է կազմակերպում՝ թանկարժեք հյուրանոցներով, բանով․․․
Այնպես որ Նիկոլը հերթական բլեֆն է անում։ Նրա օրոք օլիգարխիան չի վերացել։ Հին օլիգարխների հետ նա տարատեսակ գործարքների է գնացել ու լծվել է նոր՝ «հեղափոխական» օլիգարխիա ձևավորելու գործին։ Միայն իշխանափոխությունից հետո ամբողջությամբ կբացահայտվեն սրանց թալանի մասշտաբները։
«Հեղափոխական» օլիգարխիան
Ռուս–արևմտյան հակամարտության և ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան են ժամանել ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց հետ զգալի գումարներ են բերում ու ծախսում մեզ մոտ՝ առաջացնելով մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Դա անշուշտ ազդում է տնտեսական վիճակի վրա և վիճակագրությունը ֆիքսում է աճ։
Աճի վրա ազդում են նաև ՌԴ–ի դեմ արևմտյան սանկցիաները, քանզի Հայաստանը դառնում է տարանցիկ գոտի, ինչը ևս ազդում է տնտեսական աճի վրա։ Ի դեպ, նաև գների վրա է ազդում։ Գներ, որոնք կտրուկ աճել են՝ աղքատների համար լուրջ գլխացավանքի վերածվելով։
Նիկոլ Փաշինյանն արտաքին գործոնների ազդեցության տակ տեղի ունեցող տնտեսական գործընթացները վերագրել է իրեն ու իր գլխավորած կառավարությանը, թե բա՝ մենք օլիգարխիայի դեմ ենք պայքարել, դրա համար էլ տնտեսական աճ է եղել։
Նախ արձանագրենք, որ անգամ Նիկոլի կարկառուն թիմակից Խաչատուր Սուքիասյանն է համոզված հայտարարում, որ ՀՀ տնտեսական աճի հետ կառավարությունը կապ չունի և դա այլ պատճառով է եղել (Սուքիասյանն, ակնհայտորեն, անձնական հաշիվներ ունի Էկոնոմիկայի տխրահռչակ ղեկավարի հետ, բայց դա տվյալ դեպքում էական չէ, քանզի նրա տված գնահատականը ճիշտ է)։
Ինչ վերաբերում է օլիգարխիայի դեմ պայքարին, ապա այս առումով Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, ստում է։ Նրանց, ում ընդունված է Հայաստանում օլիգարխ անվանել, ամենևին էլ ապաօլիգարխացման չեն ենթարկվել։ Նրանց մի մասը ՔՊ–ի ցուցակով դարձել են պատգամավորներ, մյուս մասը ճամբարափոխ են եղել ու հիմա նոր տերերին են ախպերավարի մուծվում, իսկ երրորդները՝ գործարքի են գնացել իշխանության հետ՝ ապօրինի գույքի ու փողերի մի մասը «տակից» վճարելով իշխանությանը, մի փոքրիկ մասը տալով պետությանը և մնացած մասը պահելով իրենց։
Նիկոլը բոլոր օլիգարխների հետ գործարքի է գնացել։ Ինչի՞ մասին է խոսքը։
Բացի այդ՝ Նիկոլի օրոք ձևավորվել են, այսպես կոչված, հեղափոխական օլիգարխներ։ Այս նորաթուխները 2018–ի իշխանափոխությունից առաջ պարտքով գարեջուր խմողներ էին, կիսաբոմժական կարգավիճակ ունեին, նույնիսկ սեփական ավտոմեքենա չունեին շատերը։ Հիմա սրանք դոլարային միլիոնատերեր են դարձել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Սուրեն Պապիկյան․ սրանք հիմա մեծահարուստ են դարձել։ Եվ շարքը շարունակելի է։
Նիկոլն իր նեղ շրջապատի համար կապիտալի նախնական կուտակում է ապահովել։ Սբխեչի ուլի դեմքով Ավինյան Տիգրանը դարձել է հսկայական հնարավորությունների տեր, Ալենն ու Սուրենը «ասֆալտի հեղափոխականներ» են ու փոխարինելու են եկել Սասուն Միքայելյանի տիպի «ասֆալտի ֆիդայիններին»։ Արսեն Թորոսյանի կողմից ձեռք բերվող սեփականությունների մասին օդում կախված այնքան լուրեր են պտտվում, որ եթե դրանց 1 տոկոսն էլ հաստատվի, ապա արդեն իսկ կստանանք օլիգարխիկ կայֆեր։Սրանք այնքան են հարստացել, որ արդեն չեն էլ կարողանում թաքցնել իրենց ունեցածը․ այլասերվել են մինչև վերջ։

Հայկ Ուսունց