Ինչպես հայտնում է թուրքական «Թուդեյ’ս զաման» թերթը, երեկ Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանում երեք չեչեն է սպանվել։
«Ջիհան» գործակալության հաղորդմամբ՝ ականատեսները պատմում են, որ հանցագործները փախուստի են դիմել սև ավտոմեքենայով։ Թե քանիսն են նրանք եղել, ոչինչ չի հաղորդվում։
«Թուդեյ’ս զաման»–ը նշում է, որ սպանությունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում մարդկանց երկու խմբի միջև ծագած վիճաբանության ընթացքում։
«ՌԻԱ նովոստին» էլ, հղում անելով թուրքական հեռուստաընկերությանը, հայտնում է, որ չեչեններին մեկ մարդ է սպանել։ «NTV»–ն էլ հաղորդում է, որ Թուրքիայի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է սպանվածների անունները՝ Մսաևի Բերկհազ, Ռուստամ Ալտեմիրոլ, Զավբեկ Ամրիև։ Ենթադրաբար, նրանք նախկինում կռվել են Շամիլ Բասաևի ջոկատում։
Ստամբուլում երեք չեչեն են սպանել

Սպանվածները Թուրքիայում ապրել են մեկուկես տարի։