Լրահոս

03.11.2022 14:36


Արմավիրի մարզում ոստիկանության զորքերի 31-ամյա ծառայողը ռուսական համարանիշներով VAZ 21013-ով կողարջվել է․ կան վիրավորներ

Արմավիրի մարզում ոստիկանության զորքերի 31-ամյա ծառայողը ռուսական համարանիշներով VAZ 21013-ով կողարջվել է․ կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վլադիկ Հ․-ն իր վարած VAZ 21013 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի սկբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վլադիկ Հ․-ն, նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ծաղիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Վարորդը ծառայում է ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։

Այս խորագրի վերջին նյութերը