Քաղաքական

02.11.2022 16:38

Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցում, պատասխանելով թուրքական «Անադոլու» գործակալության լրագրողի ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին, նշել է․ «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»։

«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը քննարկվել է Սոչիում՝ եռակողմ գագաթնաժողովում։ Այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն աշխատանքային խմբի շրջանակներում՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ»,-նշել է Զախարովան։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։